Թող ԱԱԾ-ն զբաղվի Միրզոյանով․ ԱԺ-ն զրուցարան չի․ ԼՀԿ

Թող ԱԱԾ-ն զբաղվի Միրզոյանով․ ԱԺ-ն զրուցարան չի․ ԼՀԿ

Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու կապակցությամբ, որը շոկ է առաջացրել հանրության մեջ, խորհրդարանական ընդդիմությանը բացարձակապես չի հուզել․ ոչ մի ելույթ, ոչ մի հարցադրում, ոչ մի դատապարտող տեքստ այս օրերին չի եղել։ Տպավորություն է, թե ԱԺ ընդդիմությանը բոլորովին չի հուզում, որ աշխատում են մի հիմնարկում, որի ղեկավարը թշնամի երկրի կամ ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ է։

Երեկ թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ԼՀԿ-ից փորձեցինք պարզել՝ գուցե ոչ հրապարակայի՞ն են հետաքրքրվել այս հարցով։ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հարցրինք՝ դիսկոմֆորտ չե՞ք զգում նույն ամբիոնում նստելիս, ինչո՞ւ չեք պարզում՝ ինչն ինչոց է։

Էնֆիաջյանն ասաց, թե զբաղված է, շտապում է, իրեն մարդ է սպասում։ Իրականում պարզեցինք, որ խմբակցությանն ասվել է․ «Դա մեր թեման չի, չենք մտնում դրա մեջ»։

ԼՀԿ-ում էլ չեն ուզում մտնել այդ «թեմայի» մեջ։ Անի Սամսոնյանը, պատասխանելով հարցին, փորձեց անլրջացնել․ «Ըտենց ամեն մեկի վրա կարա շպրտի»։ Վստա՞հ եք, որ ձեռագիրը Արարատ Միրզոյանինը չէ։ «Թող ԱԱԾ-ն զբաղվի»։ Իսկ դուք ի՞նչ եք անում՝ որպես պատգամավոր, որ ԱԱԾ-ն զբաղվի։ «Կան համապատասխան մարմիններ՝ նման հարցերով զբաղվելու համար։ Ես ԱԺ պատգամավոր եմ, ո՛չ լյուստրացիայով եմ զբաղվում, ո՛չ էլ նման հրապարակ նետված տեղեկատվության ստուգմամբ»։

Փաստորեն, Ձեզ չի մտահոգում, որ ԱԺ ղեկավարը կարող է Թուրքիայի գործակալ լինել։ «Եթե ամեն մեկս նման ինֆորմացիա գցենք հրապարակ, հիմա սա պետությո՞ւն է, թե՞ զրուցարան․․․ ԱԱԾ-ն միակ մարմինն է, որ պետք է զբաղվի այդ հարցով»։

Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Արարատը շատ կարճ ժամանակ անց պետական պաշտոնյա չի լինելու և թիկնապահների ծառայությունից չի օգտվելու․ մեկ-երկու օր ունի

Սերժ Սարգսյանը շուտով հանգամանորեն կխոսի վերջին դեպքերի մասին

Գործակալ Օմեգան այդ ժամանակ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի անդամ էր

Պուտինը պատանդ է վերցրել Աննա Հակոբյանին

ՀՐԱՏԱՊ․ Սյունիքի մուտքը կրկին փակվել է

Չցուցադրված տեսանյութ․ Ինչպես էն մերոնք Սմերչով պարալիզացնում Շուշիում գտնվող թշնամուն

Հայկական հրետանին Սմերչով պարալիզացնում է Շուշիում տեղակայված թշնամական հենակետերը․ Չցուցադրված կադրեր

Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկն ա, հայտնի էլեոնորան․ Աղջիկը Ադրբեջանի դրոշն ա սրտիկում

Թշնամին հիմա «Մարտունի 3»-ում է, որն Արցախի ամենահզոր ու անխոցելի շտաբային դիտակետ-բունկերն էր

Ավտոմատով Բայրաքթար ենք խփում, բայց․․․․

Արարատ Միրզոյանը Թուրքիայի ու ՀՀ ԱԱԾ հատուկ գործակալ է. Միքայել Մինասյանի բացառիկ ապացույցը

Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը

Իրանը խոստանում է այ այսպես, հողին հավասարեցնել՝ առանց աչքը թարթելու․ Իրանի ՊՆ

Բացառիկ՝ չցուցադրված տեսանյութ․ Ջալալ Հարությունյանին ԱԹՍ-ով հարվածելու պահը

Չցուցադրված կադրեր․ Պուտինն ու Ալիևը Փաշինյանին սպասելիս

Արցախում С 300 համակարգերի դիրքերի ոչնչացման կադրերը

Քրդերը դարանակալել ու պայթեցրել են թուրք զավթիչների շարասյունը

Նիկոլ, ամենամեծ կրակում քեզ ենք վառելու

Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին, Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք...

Ադրբեջանցիները Փաշինյանի «պատվին» օղի են անվանակոչել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ

Ամենաանտաղանդ պարկինգն աշխարհում

«Դժոխքի ձոր»-ում հայկական բանակին հաջողվել է խոցել թշնամու 5 տանկ և 60-80 զինվոր

18+ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սահմռկեցուցիչ փաստեր՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների վերաբերյալ

Չես հավատում որ բարձրացա՞վ, դէ նայի վիդեոն

Մի հատ լավ քամի աներ, նենց կուրախանայի:)

Ծալովի iphone 12

Հիմա ձեզ կզարմացնեմ․․:)

 

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021 11:46

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ