Մանրամասներ՝ «Իմ քայլի» ու Արմեն Գրիգորյանի փակ հանդիպումից

Մանրամասներ՝ «Իմ քայլի» ու Արմեն Գրիգորյանի փակ հանդիպումից

«Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:

Այդքան սակավամարդ հանդիպումն էլ պայմանավորված է հենց Արմեն Գրիգորյանի անձով, քանի որ շատերը չեն ցանկացել հանդիպել նրան՝ հենց Գրիգորյանին համարելով Արցախում պատերազմի և դրա հետևանքների պատասխանատուներից մեկը:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ և հեռանալ, քանի որ նա ևս տապալել է իր գործառույթները և չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:

Ընդ որում, տեղեկցանք, որ հանդիպման նախաձեռնողը հենց խմբակցությունն է եղել, քանի որ հաճախ հանդիպումների ժամանակ հարց է բարձրաձայնվել, թե ուր է Արմեն Գրիգորյանը, ինչով է զբաղվում: Եվ, ահա, այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Արմեն Գրիգորյանին հրավիրել էին խորհրդարան և քննադատել՝ ասելով, որ պետք է հրաժարական տա: Սակայն Արմեն Գրիգորյանը պատգամավորներին ասել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը ևս գրել էր, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արմեն Գրիգորյանը գրեթե ոչ մի հանդիպում չի ունեցել և չի կատարել երկրի անվտանգության հարցերին առնչվող իր գործառույթները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ