Փաշինյանը պատասխանեց, թե ինչու չէր կարելի 2018-ին «փողոցով անցնող» պատահական մարդուն իշխանություն վստահել

Փաշինյանը պատասխանեց, թե ինչու չէր կարելի 2018-ին «փողոցով անցնող» պատահական մարդուն իշխանություն վստահել

«Նի­կոլ Փա­շի­նյանն այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նում տվեց այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու չէր կա­րե­լի 2018-ին «փո­ղո­ցով անց­նող» պա­տա­հա­կան մար­դուն իշ­խա­նու­թյուն վս­տա­հել։ «Ժո­ղովր­դին պատ­կա­նող իշ­խա­նու­թյու­նը չենք կա­րող հանձ­նել այդ պա­հին փո­ղո­ցով պա­տա­հա­բար անց­նող ինչ-որ մե­կին»։ Դու՛ ա­սա­ցիր։ Ի­հար­կե, դժ­վար է այս հար­ցում չհա­մա­ձայ­նել նրա հետ։ 2018-ին ՀՀԿ-ն փո­ղո­ցի ճնշ­ման տակ իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց մի մար­դու, ո­րի միակ «ա­ռա­վե­լու­թյու­նը», սո­րո­սա­կան ցան­ցի ան­մի­ջա­կան և շատ ակ­տիվ ա­ջակ­ցու­թյամբ, շատ մարդ փո­ղոց դուրս բե­րելն էր, ինչն էլ 2,5 տար­վա ըն­թաց­քում միակ հեն­ման կե­տը դար­ձավ։ Փա­շի­նյանն աշ­խար­հին ներ­կա­յա­ցավ փո­ղո­ցի տրա­մադ­րու­թյուն­նե­րով, հար­ցե­րի լուծ­մա­նը մո­տե­ցավ ամ­բո­խա­վա­րու­թյան տե­սան­կյու­նից, ներ­սում բո­լոր ընդ­դի­մա­խոս­նե­րին վա­խեց­րեց փո­ղո­ցով ու այ­սօր էլ շա­րու­նա­կում է նույն լա­րի վրա խա­ղալ, ի­մա՝ հրա­ժա­րա­կա­նի հա­մար փո­ղո­ցում բա­վա­րար քա­նա­կի մարդ չկա։ Բայց փո­ղոցն էլ ի­րե­նը չէ, ա­վե­լի ճիշտ, իր դեմ է։

Սա­կայն դա չի խան­գա­րում, որ կր­կին ամ­բիո­նից խո­սի ժո­ղովր­դի ա­նու­նից, թքած ու­նե­նա­լով այն հայտ­նի ճշ­մար­տու­թյան վրա, որ հալ­վա ա­սե­լով բե­րանդ չի քաղց­րա­նում, ա­մեն երկ­րորդ բա­ռը «ժո­ղո­վուրդ» ա­սե­լով, ժո­ղո­վուր­դը քեզ հետ չի լի­նում։ Ըստ Փա­շի­նյա­նի և նրա թի­մա­կից­նե­րի, ժո­ղո­վուրդն էլ «սև» է ու «սպի­տակ»։ Ըստ այդմ, ժո­ղո­վուրդ չեն կա­թո­ղի­կոս­նե­րը, ԵՊՀ գի­տա­կան խոր­հուր­դը, ԳԱԱ-ն, 200 հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, փո­ղոց դուրս ե­կած հա­զա­րա­վոր մար­դիկ, խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րը։ «Ժո­ղո­վուրդ» են Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցող իմ­քայ­լա­կան­նե­րը, մեր գե­րի­նե­րին Ադր­բե­ջա­նում լավ վե­րա­բեր­վե­լու մա­սին հայ­տա­րա­րող­նե­րը, Ջաբ­րա­յի­լը Քար­վա­ճառ հա­մա­րող­նե­րը, հայ­րե­նի­քին դա­վա­ճա­նե­լու դեմ բո­ղո­քող­նե­րին սրի­կա ո­րա­կող­նե­րը։

Հաշ­վի առ­նե­լով ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը, սգի մեջ հայ­տն­ված մարդ­կանց, այ­սօր, ա­յո, փո­ղո­ցում 2018-ի ապ­րիլ-մա­յի­սի չափ հան­րու­թյուն չկա։ Բայց կա նաև մեկ այլ պատ­ճառ, ո­րի հա­մար ոչ բո­լորն են փո­ղոց դուրս գա­լիս։ Որ­պես­զի մար­դը դուրս գա փո­ղոց ու ըն­դվ­զի, նախ պի­տի հաս­կա­նա, որ հայ­րե­նիք է կորց­րել ու այ­սօր էլ կանգ­նած է Սյու­նի­քը կորց­նե­լու վտան­գի ա­ռաջ։ Ե­թե չկա այդ վտան­գի զգա­ցո­ղու­թյու­նը, հայ­րե­նի­քի կորս­տի ցա­վը, նա միան­շա­նակ չի կա­րող լի­նել փո­ղո­ցում։ Այլ հարց է, թե ին­չու մեր հա­սա­րա­կու­թյունն այս­քան ան­տար­բեր դար­ձավ իր անվ­տան­գու­թյան ու հայ­րե­նի­քի կորս­տի հան­դեպ, ինչ­պես հետևո­ղա­կա­նո­րեն բթաց­րին նրա զգա­յա­րան­նե­րը, ին­չը, թերևս, մեր երկ­րի համար մե­ծա­գույն սպառ­նա­լիքն է այ­սօր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ