Փաշինյանի թիմում ճգնաժամը խորանում է. «Հրապարակ»

Փաշինյանի թիմում ճգնաժամը խորանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։

«Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։

Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլեւ ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային եւ կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։

Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու եւ հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել շարքերը։

Կա նաեւ չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց եւ իջել է ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ