
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
«Օրեր շարունակ ռմբակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին։ Երեկ Ստեփանակերտում հրթիռն ընկել էր բնակելի տան վրա, զոհվել էր 3 քաղաքացիական անձ․ տատը՝ երկու թոռների հետ: Արցախի փրկարար ուժերը փրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանում են փլատակների տակից:
Օրվա ընթացքում լուրեր հաղորդեցին, որ արգելված կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս են պատճառել բնակելի տներին։
Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում վնասել տանիքները, պատշգամբները։ Ստեփանակերտում բոլոր լուսամուտներն առանց ապակի են մնացել՝ հրթիռակոծություններից բոլորը ջարդվել են։ Ավերածությունների ու նյութական վնասների չափը, ուղղակի, հնարավոր չէ հաշվել։ Ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, որ դաժան մարտեր են ընթանում Շուշիի մերձակայքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.