Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում, իսկ գերենալները մարտի դաշտում են. «Հրապարակ»

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում, իսկ գերենալները մարտի դաշտում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմը նաև լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։

Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ հրապարակավ երախտիքի խոսք հայտնեց գեներալ-գնդապետ Օհանյանին, ով վերջին օրերին մասնակցում է նաև Շուշին պահելու գործողություններին։
 
1992-ին էլ Օհանյանը Շուշիի օպերացիայի մասնակիցներից է եղել, ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության մարտական գործողությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն էլ են սկսել ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում։

Նույնիսկ Արցախի այն գեներալներն ու հերոսները, որոնք զրկված էին ՊԲ շտաբում՝ թեկուզ խորհրդատուի մակարդակով ռազմական գործողությունների մշակմանը, այս օրերին մարտի դաշտում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ