
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պարգեւատրումների թեման շարունակում է ակտուալ մնալ: Այս առումով լուռ դժգոհություն է նկատվում մասնավորապես նախարարությունների միջին եւ ցածր օղակներում աշխատողների շրջանում, որոնք անարդար են գտնում պետական նման վերաբերմունքը, քանի որ ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ եւ զրկվել են պարգեւատրումից:
Մյուս կողմից՝ տարօրինակ է ստացվում, որ մի քանի նախարարների, փոխնախարարների անվան տակ պետական համակարգի ցածր օղակի աշխատողներին զրկում են լրացուցիչ այդ վճարից: Քիչ չեն այն վարչության պետերը, որոնք ունեն զուգահեռ բիզնեսներ, եւ իրենց համար խնդիր չէ զրկվել պարգեւավճարից նախարարների ու փոխնախարարների հետ միասին:
Նկատենք, որ նախարարության շուրջ 130 հազար դրամ աշխատավարձ ստացող ավագ, գլխավոր մասնագետների համար հավելյալ այդ 30-50 հազար դրամ գումարը խիստ անհրաժեշտ է, եւ նրանք դրանով կարողանում էին իրենց ծախսերը հոգալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.