Արարատ Միրզոյանը կողպել է բերանն ու չի խոսում. խռոված է

Արարատ Միրզոյանը կողպել է բերանն ու չի խոսում. խռոված է

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ վերջինս 44-օրյա պատերազմից հետո կարծես թե իրեն դուրս է դնում գործընթացներից, որևէ կարծիք չի արտահայտում, թիմի շահերից հանդես չի գալիս։

Նշենք, որ ԱԺ նախագահի թիմը խորհրդարանում դժգոհ է նրա պահվածքից, ավելին՝ այսպիսի տեսակետ կա, որ Միրզոյանը կողպել է բերանը ու որևէ ձևով չի ցանկանում խոսել: Միրզոյանը իր մտերիմ թիմի հետ ո՛չ հանդիպում է, ո՛չ քննարկում առաջիկա անելիքները, ու բոլորն անորոշ են, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կլինեն, թե ոչ:

Մենք տեղեկացանք, որ մոտ մեկուկես ամիս է՝ Միրզոյանն անգամ խորհրդարանի աշխատանքներն իր թիմի հետ չի քննարկում: Մի խոսքով, ԱԺ նախագահը խռոված է անգամ ինքն իրենից ու որևէ բան չի խոսում, չի անկեղծանում, թե ինչ պլաններ ունի:

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի թիմի անդամ են համարվում խորհրդարանում Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Տաթև Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Դավթյանը, Վիկտոր Ենգիբարյանը:

Ի դեպ, նկատենք, որ պատերազմի ավարտից հետո մի բառ Միրզոյանը չի խոսել լրագրողների հետ, անգամ Թուրքիայի գործակալ լինելու բարձրաձայնումներից հետո ԱԺ նախագահը հրապարակավ չի խոսել լրագրողների հետ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այսօր ես ու Աննան էլ պատվաստվեցիք կորոնովիրուսի դեմ

Այսօր ես ու Աննան էլ պատվաստվեցիք կորոնովիրուսի դեմ

Ես Վարչապետի տղայի հետ ՔԻՓ եմ

Ես Վարչապետի տղայի հետ ՔԻՓ եմ

Գոհար Ավետիսյան․ Թիթեռ դառնալու մասին երազող թրթուրը

Գոհար Ավետիսյան․ Թիթեռ դառնալու մասին երազող թրթուրը

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Այ, ողորմելի, դու անգամ քո կնոջն ու երեխաներին չես սիրում․ Նիկոլփաշինյանչիկ, դու զրո ես

Այ, ողորմելի, դու անգամ քո կնոջն ու երեխաներին չես սիրում․ Նիկոլփաշինյանչիկ, դու զրո ես

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Ստամբուլը արյան ծով կսարքենք․ հայերի ու թուրքերի հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում

Ստամբուլը արյան ծով կսարքենք․ հայերի ու թուրքերի հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում

Աղջիկ ջան, դե ես պիտի ճոխ անեմ, հո դու իմ պես չես կարող անել

Աղջիկ ջան, դե ես պիտի ճոխ անեմ, հո դու իմ պես չես կարող անել

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ