Պապիկյանը նախարարի պաշտոնում երկար չի մնա. Բարձրաստիճան ազատումներ են սպասվում՝ ԳՇ պետ Արտակ Դավթյան, տեղակալներ, գեներալներ

Պապիկյանը նախարարի պաշտոնում երկար չի մնա. Բարձրաստիճան ազատումներ են սպասվում՝ ԳՇ պետ Արտակ Դավթյան, տեղակալներ, գեներալներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում:

Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են գցում որեւէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին եւ այսպես շարունակ:

Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, եւ այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ եւ այլ գեներալներ»:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ