Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Նշենք, որ Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված էր նաև Կապանի ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կրած վնասների մարման նպատակով ընկերությանը հատկացնել 49,5 մլն դրամ։ Գործադիրի հիմնավորմամբ՝ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմում է 49 մլն 508 հազար դրամ, որի մեջ ներառված են ընդհանուր շահագործման ծախսերը, հարկերը, աշխատավարձերը։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ