Երբ Բելը բազմում է գահին, Հայկն իջնում է խրամատ. Աննա Աբրահամյան

Երբ Բելը բազմում է գահին, Հայկն իջնում է խրամատ. Աննա Աբրահամյան

ԵՐԲ ԲԵԼԸ ԲԱԶՄՈՒՄ Է ԳԱՀԻՆ, ՀԱՅԿՆ ԻՋՆՈՒՄ Է ԽՐԱՄԱՏ 

ПРОЛОГ 

Այսօր մեկի մոտ կարդացի, թե իբր այս ամենը եղավ, որովհետև Սերժ Սարգսյանը «շաաաաատ արևմտամետ էր» (հույս տվեք ինքներդ ձեզ)...

УВЕРТЮРА

Նդաաաա: Նա այն առաջնորդն էր և է, ով աշխատել է հանուն սուվերենության` գործելով բազմավեկտոր հավասարակշռության դաշտում – գործոն, որը խաղարկում է Թուրքիան այսօր, իր համար մաքսիմալ օգուտ քաղելով (ինչպես և Իրանը, Իսրայելը):

Սա գրում եմ առանց ավելորդ պաթոսի, առանց որևէ կերպ որևէ մեկիդ սռռռդի վոժդին կպնելու կամ բզելու ցանկության:

ИНТРОДУКТИЯ

ՀՀ քաղաքական դաշտի ներկայիս կրկեսի ԲՈԼՈՐ էլիտաները այլ աշխարհաքաղակական էլիտաների սուբէլիտաներ են կամ ավատար–էլիտաներ և ըստ այդմ էլ, հակառակ իրենց ողջ ծաաաանր, կաստյում–շլվար և այդ ոճի խոսքի ու քայլվածքի, ընդամենը այլ խաղացողների շախմատի դաշտի ֆիգուրանտ` անընդունակ միաբանվելու, միասնական լուծում–ճանապարհներ փնտրելու: Եթե փորձեն լքել ուրիշի ստեղծած խաղատախտակը, գլուխներ կթռնեն, կարողություններ կխորտակվեն:

Սուվերենությունն ամեն ինչից վեր պետք էր համարել, երբեք այլ խաղադաշտի աղբը չբերել թափել ՀՀ և Արցախի գլխին, հիմա էլ նստել, երկար–բարակ հեքիաթ պատմել, թե Ռուսաստանին կանգնած դիրքով պետք չէր սիրել, այլ շատ ավելի ստորացուցիչ, ձեռնաշղթաներն ու աշեյնիկն էլ հետը: Հակառակ ուղղությամբ երկիրը վերջին երեք տարիների ընթացքում տանելն էլ, տեսնում եք, բերեց–հանգեցրեց ԱՄՆ և Բրիտանիայի դեսպանների կողմից ուղղակի կառավարվող և միացյալ թուրքական, բրիտանական և իսրայելյան հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող իրողության, որի անմիջական հետևանքով Թուրքիան թոկը գցեց թե Արցախի, թե Հայաստանի վիզն ու սրան–նրան դոլլարային կուպյուրաներով խուտուտ տալուն զուգահեռ` ոսկերչական հմտությամբ սեղմում է պարանի օղակը:

Չկան կատարյալ առաջնորդներ, չկան սրբեր որևէ երկրի և կամ առավել ևս գլոբալ գեոքաղաքական դաշտում: Այդպես եղել է միշտ, այդպես է հիմա և այդպես էլ կշարունակվի: Երկրները մաքսիմալ օգուտ են քաղել և կարողացել անվտանգություն ապահովելով` մի քանի քայլ առաջ անել, երբ նրանց ղեկավարներն իրենց գործողություններով, հաշվի առնելով տարածաշրջանային և գլոբալ գեոքաղաքական իրողությունները (սա ամենա–ամենա–ամենա– կարևոր կետն է), ՁԳՏԵԼ են դեպի ինքնիշխանության սկզբունքներից բխող կարգավիճակ:

***

АРИЯ

Գորբաչյովն այս շաբաթ շատ հետաքրքիր հայտարարություն արեց` ասելով, որ ԽՍՀՄ ժողովուրդներն ընտրել էին տնտեսական զարգացման ուղին ԽՍՀՄ կազմում, իսկ նրանց` այդ հանրաքվեով հաստատված որոշումը չբավարարվեց: Հռետորական հայտարարություն էր, թեթև ձեռքով արված, բայց բնականաբար, ինչպես իր կյանքի ողջ անցած անպատկառ ճանապարհը` միանգամայն խորքային, բազմաշերտ, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից այս խնդրի առումով ընդհանուր հայտարարի եկած լինելու մասին գույժ և/կամ ավետ:

Փոխվում է գլոբալ գեոքաղաքական քարտեզը: Սառը պատերազմի ավարտին, ինչ մնացել էր մեր երկրներից` անշունչ քարերի պես նետել էին չգիտես ուր սլացող կապիտալիստ աշխարհի տափաստաններում, ուր մեզ կարգեցին երրորդ աշխարհ (իսկ դասականն ասում է` սաղմոնը չի կարող ունենալ առաջին թարմություն, սաղմոնը միայն կարող է լինել թարմ, կամ հոտած)... Մենք` թարմ, հոմոս սովիետիկուսին հատուկ միամտության և բարձր ինտելեկտի տարօրինակ համադրությամբ օժտված, կարգվեցինք հոտած, օգտագործելի, թափոն... Հիմա էլ այս թարս մոլորակի Արքայազնը մտափոխ է եղել, իր դեսպանին ուղարկել է` ասելու, որ քարերը հետ հավաքելու ժամանակն է... 

АРИОЗО

Նա իշխել է ուզում, Երուսաղեմի երրորդ տաճարի հիմնաքարն ու դրա վրա հառնելիք գահն է նրա իղձերում...

Խանգարում եք քարեր... Այրվող քարեր, լացող, ցավող, գոռացող, արնաքամ լինող քարեր... Նա ձեզ տափաստաններն էր նետել, որ հավիտյանս հավիտենից քարանային ձեր այդ միամիտ–սակայն–խորամիտ բանականությունները, հոգիներդ ածուխ դառնային ու եռացնեին Արքայազնի տարտարենի կաթսաները... Իսկ դուք...

АРИОЗО

Իսկ դուք...

Հոգիներ... մերկ, ծեծված, ցավից կուչ եկած, ողբից աղոթք սարքող, հայացքն առհավետ ՆՐԱԱԱԱՆ` առ երկինք հառնող, աղոթքից էլ երգ մարմաջողներդ... Հոգիներ... Ինքնիշխա՜ն... Այնպես, ինչպես ՆԱ է ՁԵԶ (օօօօ՜, ինչու՞, աաաա՜խ, ինչու՞ հենց ՁԵ՛Զ) ԱՎԵՏել... Կանգնել եք իմ ստեղծած կատարյալ պղծության, որբության, մատնության, դավաճանության, շնության, մարդատյացության անծայրածիր տափաստանում ու չեք ճկվում...

РЕЧИТАТИВ

Իսկ դուք... հոգիներ....

Ձեզ պոկել, տարել եմ, արմատներից կտրել եմ, զավակներիդ արնաքամել եմ, արցունքները ձեր քամել, աղը քամուն տվել եմ, լուռումունջ կանգնել ու անբառ ինձ ձեր Արարատն եք ցույց տալիս... ԱրարատԴ... որից քեզ կտրել եմ, պոկել եմ, դաղել եմ աչքերդ, որ էլ չտեսնես, մորթահան եմ արել մեջքդ, որ շրջվել–ԼյառնԴ–դիտելուց, ցավից գալարվես, մտքովդ անգամ չանկացնես որ արարչագործ հայրդ ու մայրդ, էությանդ էդենի էրևան–տունդ քոնն է ու քոնը ու քոնն է հավերժ...

***

РЕЧИТАТИВ

Հոգնել եմ...

Հոգնել ձեր նվնվոցներից, քաշքշոցներից, մեծ–մեծ խոսքերից` փոքր գործերով, իսկ ավելի ճիշտ – Չ՛գործերով...

Խոսել մեծերից... Իրական մեծեր, ում կողքին ապրել, շնչելու հնարավորություն է Աստված ընձեռել, որովհետև մեզ` ԻՐ վստահած առաքելությունն է ի մի բերել... ԱՌԱՔԵԼություն, որի շունչ–հոգին միասնականությունն է... Հոգու ու կամքի, ընդդեմ ոսոխի, հանուն ՀԱՅ կյանքի, արդար պահանջի, ՀԱՅՔԻ արարչական հմայքի, որ աշխարհն ապրի ու շնչի սիրուն, անկեղծիք, հանգիստ, առանց տերերի ու ստրուկների... Բայց դա, շաաատ հետո... Հետո է գալու...

ЭПИЛОГ

Հիմա, ով բաղձում է գահեր բարձրանալ, իր գահով դառնում է աղյուս` երուսաղեմյան սև հիմնաքարին, ուր «Արքայազնն» է ոտքը դնելու, անցնի իր սնած գահակիրների գանգերով անթիվ ու բազմի գահին ու իշխի, իշխի, իշխի՜ (ուղտի պես, որ անապատն է դարերով անցել` առանց մի կաթիլ ջրի, միայն փշով տատասկով բավարավելով)... Ու խմի, խմի, խմի՜.... արյուն... արյուն.... արյու՜ն նորաց, ում հոգին արյան ճամփորդ բաղձալի ՆՐԱ տված կյանքի եռանդն է կրում, կորովն է կրում առաջին Է–ի...

Հիմա գահերին բարձրացողները արնախում Եսի ծառան են, նոքար`

Արքայազնի զատ օթյակներում, թաքստոցներում աշխարհի այս խեղճ թրծված, կաշառված, գնված, հոշոտված, հոգով խոշտանգված...

Դեպի խրամատ... մերկ տափաստանի վայրագ «ջոջերից» կտրված, հեռու, բայց և շաաատ մոտիկ (ՆԱ դիտելու է իրենց քո աչքով, մտքով, հոգով) ... Այնտեղ, ուր արքայզն–նոքար կդնեն գահը` փուչ, անապավեն, կլինի նաև քո խրամատը, քո Արարատը, քո հույս–հավատը–խաղաղությունը...

Զի խաղաղությունը զուտ պատերազմի բացակայությունը չէ... Խաղաղությունը ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է...

Հ.Գ. Նկարն Օլիմպոսի բարձունքից է արված` դեպի «Զևսի գահի» առջևում բացվող լեռնային դաշտ: (այո, ես եմ նկարել)))

Միջազգային հարցերի փորձագետ Աննա Աբրահամյան

Մեզ ընկալում են որպես թշնամի, մենք ընկալում ենք որպես թշնամի․ Մեծ Խոսքեր

Մեզ ընկալում են որպես թշնամի, մենք ընկալում ենք որպես թշնամի․ Մեծ Խոսքեր

Սարսափելի բոլոլա ա լինելու. բոլոլան նոր ա սկսվում

Սարսափելի բոլոլա ա լինելու. բոլոլան նոր ա սկսվում

Բայդենը մի քանի անգամ սայթաքում է ինքնաթիռ բարձրանալուց

Բայդենը մի քանի անգամ սայթաքում է ինքնաթիռ բարձրանալուց

Ես խրամատը չեմ լքելու, իմ անցած կյանքում ապացուցել եմ դա

Ես խրամատը չեմ լքելու, իմ անցած կյանքում ապացուցել եմ դա

Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա

Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա

«Ջան Ասֆալտ» Բանաստեղծություն ասֆալտի մասին. Հեղինակ Նիկոլ Փաշինյան

«Ջան Ասֆալտ» Բանաստեղծություն ասֆալտի մասին. Հեղինակ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում Էջմիածնի մայրուղով

Մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տեղափոխվում Էջմիածնի մայրուղով

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 20 Մարտի 2021 20:13

ԼՐԱՀՈՍ