Թուրքիան հունվարի 11-ին Թյուրքական պետությունների ԱԳ նախարարների արտահերթ նիստ կանի. Օրակարգում Ղազախստանի իրադարձություններն են

Թուրքիան հունվարի 11-ին Թյուրքական պետությունների ԱԳ նախարարների արտահերթ նիստ կանի. Օրակարգում Ղազախստանի իրադարձություններն են

Թուրքիան ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին. արտաքնապես ամեն ինչ պատշաճ տեսք ունի, սակայն կան որոշակի կարևոր նրբություններ: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության խմբագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը: Վերջինս նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ նրան «տեխնիկական գիտելիքների և փորձի առումով աջակցություն խոստանալով անհրաժեշտության դեպքում»: Ավելի վաղ Էրդողանը Ղազախստանում տիրող իրավիճակը քննարկել են Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ: Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ հունվարի 11-ին  նախատեսվում է «Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստ» անցկացնել՝ Ղազախստանի իրադարձությունները քննարկելու համար:

«Ղազախստանի հետ միասին մենք ոչ միայն ընդլայնել ենք թյուրքական աշխարհի սահմանները, այլև սկսել ենք խաղի կանոններ որոշել Կենտրոնական Ասիայում, սակայն երբ եկավ հենց խաղի պահը, այնտեղ ոչ թե թյուրքական երկրներն են մուտք գործել, այլ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ: Ես խորապես տխրել եմ եղբայրական և բարեկամական Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: Մտահոգություն է առաջացնում նաև այն, որ Աստանան այդ իրադարձություններով պայամանվորված դիմել է ՀԱՊԿ-ին, որը գլխավորում է Հայաստանը»,- թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում երկրի նախկին ԱԳ նախարար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Այժմ, ինչպես ենթադրում են աղբյուրները, թուրքական ընդդիմությունը կսկսի հարձակումներ գործել Էրդողանի վրա՝ «թյուրքական դաշինքում ի հայտ եկած ճեղքի» պատճառով:

Ինչ վերաբերում է Անկարայի արտաքին քաղաքականության ոլորտում  համընդհանուր թյուրքական ուղղությանը, ապա պարզվել է, որ Ռուսաստանը բոլոր չափանիշներով ավելի ուժեղ է, քան Թուրքիան, որի հաջողությունը հնարավոր է միայն որևէ թյուրքական երկրի հետ ընդհանուր սահմանների առկայության պարագայում: Թուրք-ադրբեջանական միության մեջ է ներքաշվել քրիստոնյա Վրաստանը, շուտով կարող է հայտնվել նաև Հայաստանը, որը աշխարհագրական «կամուրջ» է դառնում Ադրբեջանի և Թուրքիայի միջև «Զանգեզուրի միջանցքով»: Սակայն Նուրսուլթան Նազարբաևի ընդհանուր թյուրքական նախագծերը քիչ հարցեր չէին առաջացնում, հատկապես երբ խոսք էր գնում Եվրասիական տնտեսական դաշինքին այլընտրանք ստեղծելու հավանականության մասին:

Այնպես որ Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումներն ասիական ուղղությամբ օբյեկտիվ հակասության մեջ են մտնում նրա իրական հնարավորությունների հետ: Այդ իսկ պատճառով նույնիսկ Բաքուն, որն առավելագույնս մտերիմ է Անկարայի հետ, շարունակում է մանևրել նրա և Մոսկվայի միջև: Ղազախստանն էլ ՀԱՊԿ-ի անդամ, Շանհայի համագործակցության կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում: Բացի այդ, Ղազախստանը գրեթե ներգրավվել է Թյուրքական պետությունների միության ինտեգրման գործընթացներում: Նման երկակի դրությունը պահանջում է նուրբ արտաքին քաղաքականության վարում, քանի որ թեքումը այս կամ այն կողմ սպառնում է լուրջ աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական ցնցումներում:

Այս համատեքստում Նազարբաևին դժվարությամբ էր հաջողվում հավասարակշռություն պահել աշխարհաքաղաքական կայունությունն ապահովելու համար: Հենց դրանում է քաղաքական նրբությունների էությունը, որոնք ձգտում են պահպանել Ռուսաստանն ու Թուրքիան: Եվ ամենից անսպասելին փորձագետների համար այս համակարգում այն է, որ որոշակի ուժերի սպասումները Մոսկվայի և Անկարայի միջև հակամարտության հարցում զրոյանում են ընթացիկ ռազմավարական փոխգործակցության շահերով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved