Կարող են արգելել ամեն ինչ. Ղազախստանի ողջ տարածքում մտցվել է ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ

Կարող են արգելել ամեն ինչ. Ղազախստանի ողջ տարածքում մտցվել է ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ

Ղազախստանի ողջ տարածքում մտցվել է ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ, տեղեկացվում է Tengrinews.kz-ի Telegram-ալիքում։

«Ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակի սահմանման դեպքում հատուկ ծառայություններին թույլատրվում է իրականացնել անձի եւ իրերի, տրանսպորտային միջոցների զննում, ինչպես նաեւ ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել նրանց երթեւեկը։

Թույլատրվում է նաեւ անխոչընդոտ մտնել բնակելի եւ այլ շենքեր։ Կարող են ձեռնարկվել այնպիսի միջոցներ, ինչպես բանակցությունների եւ այլ տեղեկության վերահսկումը, որը փոխանցվում է հեռահաղորդակցային համակարգերի խողովակներով։ Բացի այդ,  ենթադրվում են հատուկ ծառայությունների բոլոր ուժերի լիակատար մոբիլիզացում եւ մարտական պատրաստվածություն, ինչպես նաեւ ռեժիմային միջոցների ուժեղացում»,- նշում է Tengrinews.kz-ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved