Լիրան փլուզվում է. Ստամբուլի բորսան դադարեցրել է աշխատանքը

Լիրան փլուզվում է. Ստամբուլի բորսան դադարեցրել է աշխատանքը

By Դեկտեմբերի 17, 2021 43

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթն արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա:

Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը  50,5 % աճ է գրանցել, իսկ 2021 թ. ընթացքում՝ 114 %: Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 %-ից իջեցրել էր 14 %-ի։ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 %: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել էր մինչև 15 %-ի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն էր ունեցել: Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved