Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Բորիս Ավագյանը ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ. ռուսական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում

Սանկտ Պետերբուրգում ձերբակալված Բորիս Ավագյանը ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ. ռուսական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում

By Դեկտեմբերի 17, 2021 35

ՌԴ իրավապահները բերման են ենթարկել «Ռոսռեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին: Օպերատիվ միջոցառումը տեղի է ունեցել Պետրոգրադսկի շրջանի ռեստորաններից մեկում: Այն մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Մասնավորապես Լուրերի դաշնային գործակալությունը գրում է, որ նախկին պաշտոնյան ընկերների հետ նստած է եղել ռեստորանում և նարգիլե է ծխել։ Նրան ճանաչել է հաստատության հյուրերից մեկը, որն ավելի ուշ ոստիկանություն է կանչել։ Արդյունքում՝ իրավապահները ժամանել են և բերման ենթարկել Ավագյանին։

Աղբյուրը գրում է, որ Ավագյանը մաքսանենգության քրեական գործով մեղադրյալ է: Ըստ ՌԴ Քնչական կոմիտեի՝ նա ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը շինանյութի անվան տակ զբաղվում էր էլեկտրոնիկայի և հագուստի ներմուծմամբ Ռուսաստան։ Նշվում է, որ Ավագյանին հաջողվել է տնային կալանքից փախչել Փարիզ, որտեղից հետո տեղափոխվել է Հայաստան:

Ըստ Деловой Петербург-ի՝ նրա գործունեության վնասը գնահատվել է ավելի քան 800 մլն ռուբլի։ Նշվում է նաև, որ ձերբակալման պահին նախկին պաշտոնյան գտնվել է ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին ղեկավար Իգոր Օլեյնիկովի ընկերակցությամբ։ Ավագյանն իբր դիմել է նրան՝ անձնական հարցեր լուծելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved