Հայկ Մարությանը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի

Հայկ Մարությանը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի

By Դեկտեմբերի 16, 2021 39

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

  «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կարապետյանն ընդգծեց, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա:
Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը  հրաժարական տա, Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:
Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved