Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ի նոր նախագիծը

Մաքսային, հարկային ծառայողների ընդունելությունը կանցկացվի նոր ընթացակարգով. ՊԵԿ-ի նոր նախագիծը

By Դեկտեմբերի 16, 2021 44

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է կատարել փոփոխություններ մաքսային և հարկային ծառայությունում աշխատակիցներ ընդունելու ընթացակարգում: Այդ առնչությամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացվեց հարկային և մաքսային ծառայությունների մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ համակարգում բազմաթիվ փոփոխություններ են լինում թվային գործիքների ներդրմամբ ու դա ենթադրում է նոր մասնագիտացում ծառայողների շրջանում: Մասնավորապես, մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի փոփոխությունները, որը ենթադրում է հայտարարագրերի ընդունում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Այս փոփոխություններից ելնելով՝ մասնագետների վերապատրաստման, նոր մոտեցմամբ նրանց ընդունելու, վերապատրաստելու անհրաժեշտություն կա:
Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved