Մարդկանց կյանքի որակը բարձրացել է` չնայած  բարձր գնաճին, աշխատող մարդկանց եկամուտները բարձրացել են 10-ից ավելի տոկոսով. Էկոնոմիկայի նախարար

Մարդկանց կյանքի որակը բարձրացել է` չնայած  բարձր գնաճին, աշխատող մարդկանց եկամուտները բարձրացել են 10-ից ավելի տոկոսով. Էկոնոմիկայի նախարար

By Դեկտեմբերի 16, 2021 46

Այն, որ հայտարարում եք` գնաճային այս ֆոնին մարդկանց կյանքի որակն ավելի լավն է, քան նախորդ տարիներին, արդյոք դա Էկոնոմիկայի նախարարության տեսակետն է։ Այս մասին ԱԺ-ում, հարց ուղղելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Գնաճը շատ բարձր է, նոյեմբեր ամսվա գնաճը եղել է 9.6 %, և դա, բնականաբար, անհանգստացնում է կառավարությանը և Էկոնոմիկայի նախարարությանը։ Բայց մենք ունենք անվանական շատ բարձր ՀՆԱ աճ և իրական ՀՆԱ աճ՝  4-4.5 %-ի սահմանում։ Իրական աճի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ մարդկանց կյանքի որակը բարձրացել է` չնայած այսպիսի բարձր գնաճին։ Իմ պնդումը հիմնված է հենց դրա վրա»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։

Արձագանքելով նախարարի ելույթին` Ավետիսյանը պնդեց, որ այդ 4.5 տոկոս աճը հիմնված է նախորդ տարվա 7.6 անկման  վրա։

«Միջին աշխատավարձն աճել է 6.3 %-ով, միջին գնաճը 7.1 % է, նվազագույն աշխատավարձը չի աճել, կենսաթոշակների չափերը չեն աճել, նպաստների չափերը չեն աճել, 10.000 դրամով ավելացել է նվազագույն սպառողական զամբյուղի չափը, կարծում եմ՝ Ձեր այդ պնդումը տեղին չէ, և չեմ հասկանում այսպիսի պնդումների նպատակը»։

Արձագանքելով` Քերոբյանը պատասխանեց.

«Մենք գիտենք, թե ամբողջ աշխարհում ինչպիսի գնաճ է, և Կենտրոնական բաները ինչպես են պայքարում այդ գնաճի դեմ։ Մենք մեր ունեցած գործիքակազմով փորձում ենք պայքարել դրա դեմ։ Չենք ժխտում բարձր գնաճի առկայությունը, և դա համաշխարհային երևույթ է։ Չեմ կիսում Ձեր կարծիքը մարդկանց աշխատավարձերի միջին չափի վերաբերյալ, որովհետև իմ ունեցած տվյալներով աշխատող մարդկանց եկամուտները բարձրացել են 10-ից ավելի տոկոսով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved