Հայկ Մարությանի խոսնակը՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին. «Գնահատականները կտա հանրությունը»

Հայկ Մարությանի խոսնակը՝ Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին. «Գնահատականները կտա հանրությունը»

By Դեկտեմբերի 16, 2021 44

Ինձ թվում է՝ այդ նախաձեռնողներից նաեւ պետք է հասկանալ այդ նախաձեռնության հիմքերը, գնահատականներն արդեն կտա հանրությունը։ Այս մասին այսօր news-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն։

«Թույլ տվեք հիմա կարծիքներ չհայտնել։ Ինձ թվում է՝ այդ նախաձեռնողներից նախ պետք է հասկանալ այդ նախաձեռնության հիմքերը, գնահատականներն արդեն կտա հանրությունը, եւ, բնականաբար, դրա վերաբերյալ քաղաքապետն էլ իր կարծիքը կհայտնի»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved