ՌԴ նախագահն անձամբ էր խնդրում, որ հայերը հանձնեն Շուշին, որից հետո ռուսական զորքեր մտցնի Արցախ

ՌԴ նախագահն անձամբ էր խնդրում, որ հայերը հանձնեն Շուշին, որից հետո ռուսական զորքեր մտցնի Արցախ

Մինչ 2020-ը Արևմուտքն առարկում էր, որ ՌԴ-ն մտնի Արցախ, քանի որ ձեռք բերված բազմակողմ պայմանավորվածությամբ՝ ռուսական զորքերը 1994-ի զինադադարից հետո դուրս էին բերվել նաև Արցախից։ Ադրբեջանը 2020-ին համաձայնեց, որ ռուսական զորքերը հետ գան, եթե ՌԴ-ն և Թուրքիան օգնեն զավթել Արցախի մեծ մասը, ներառյալ Շուշին։ ՌԴ նախագահն անձամբ էր խնդրում, որ հայերը հանձնեն Շուշին, որ դրանից հետո ռուսական զորքեր մտցնի Արցախ։ ՌԴ-ն շահագրգիռ էր, որ հայերը պարտվեն 44-օրյա պատերազմում ու հանձնեն Շուշին, քանի որ միայն դրանից հետո ՌԴ-ն կարող էր խաղաղապահի դրոշով մտնել Արցախ։ Արևմուտքն էլ, մարդասիրական մղումից ելնելով, չառարկեց, որ ռուսները ժամանակավոր տեղակայվեն Արցախում, քանի որ այնտեղ մարդասիրական աղետալի իրավիճակ էր, ՀՀ և Արցախի իշխանությունները ահազանգում էին գոյութենական սպառնալիքի մասին։ Այս պարզ պատկերը տեսնողը կդժվարանա երևակայել, որ ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ն չեն աջակցել հայերին պատերազմում և դրանից հետո, քանի որ ՀՀ-ն չի դիմել կամ պատշաճ չի դիմել ՀԱՊԿ-ին և նրա մոդերատոր ՌԴ-ին։

Ընդդիմությունը հունիսի 10-ին Բաղրամյան պողոտայում արդարացնում էր ՀԱՊԿ գոյությունը, մեղադրում ՀՀ իշխանություններին, որոնք չեն դիմել կամ պատշաճ չեն դիմել ՀԱՊԿ-ին։ Իսկ ԱԺ շենքում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները, հավանաբար, քննարկում էին, թե ինչպես են լուծարելու ՀԱՊԿ-ն ուկրաինա-ռուսական պատերազմից հետո։

ՀՀ իշխանությունը ռուսական սպառնալիքը չեզոքացնելու համար 2009-2013-ին բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրելու շուրջ, որին հաջորդելու էր անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Այդ ճանապարհով են առաջ գնում մեր բախտակից երկրները։ ՀՀ-ն նույնպես անցնելու է այդ ճանապարհը վաղ թե ուշ։ Տեսանելի ապագայում ՌԴ-ն կպարտվի ուկրաինա-ռուսական պատերազմում, որից հետո կլուծարվեն ՀԱՊԿ-ն էլ, ԵԱՏՄ-ն էլ, ԱՊՀ-ն էլ։ Քաղաքական գործիչները հույս ունեն, որ այդ ժամանակ ՀՀ իշխանությունն ավարտին կհասցնի այն, ինչն ընդհատվել էր 2013-ի սեպտեմբերյան մի մութ գիշեր։

Եթե այդպես է լինելու, ապա ընդդիմությունն ինչո՞ւ է գովերգում ՀԱՊԿ-ն, ռուսանվեր ելույթներ ունենում։ Օրվա իշխանությունները, ինչպես նախկինները, վախենում են ռուսական հակազդեցությունից։ Այդ փոքրոգությունն այսօր քողարկում են ընդդիմության շնորհիվ, որը ռուսասիրական ցույց է անում, որ իշխանությունն ազատ աշխարհին ցույց տա՝ իբր ՌԴ-ին բանի տեղ է դնում «ժողովրդի» ճնշման տակ։ Ժողովուրդն այսպես խայտառակ է լինում, իսկ իշխանությունն արդարանում է, թե ժողովրդին զերծ է պահում ռիսկերից, որոնց բախվում են բախտակից ժողովուրդները։

Oragir.News

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved