Ադրբեջանը զինվում է, իսկ ՔՊ-ն սպիտակ աղավնիներ է «ուղարկում երկինք»

Ադրբեջանը զինվում է, իսկ ՔՊ-ն սպիտակ աղավնիներ է «ուղարկում երկինք»

Խաղաղության օրակարգը նրա համար է, որ սահմանային միջադեպեր չլինեն: Այս մասին հայտարարել է  Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

ՔՊ-ականները՝ թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքները բավարարելու քաղաքականությունը քողարկում են «խաղաղության դարաշրջան» ոչինչ չասող բանաձևի տակ: Խաղաղության օրակարգը, որը որդեգրել են ՔՊ-ականները՝ Բաքվում ընկալում են, որպես պարտվողական, զիջողական կեցվածք և ամեն օր ավելացնում են իրենց անհիմն պահանջները` ՀՀ-ից ու Արցախից կորզելով նորանոր զիջումներ:

Սահմանային միջադեպերը շարունակական բնույթ են կրում՝ ամեն շաբաթ ՊՆ-ն հայտարարություն է տարածում՝ հակառակորդի կրակոցից զոհված կամ վիրավորված հայ զինծառայողների մասին՝ արդյոք սա՞ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած և ՔՊ-ականների կողմից քարոզվող «խաղաղության դարաշրջանը»: Ադրբեջանը, հենվելով «մեծ եղբայր» Թուրքիայի վրա, զինվում է, ամրապնդում է իր դիրքերն Արցախի օկուպացված տարածքներում, իսկ ՔՊ-ականները խաղաղության աղավնիներ են «ուղարկում օդ»: 

ՀՀ-ին ու Արցախին անհրաժեշտ է հզոր բանակ, ուժեղ տնտեսություն և պրոֆեսիոնալ կառավարություն՝ դա կարող է ապահովել միայն ընդդիմությունը, որն ունի այդպիսի կադրային բազա: ՔՊ-ականները 2018թ.-ից ապացուցել են, որ անկարող են լուծել որևէ սոցիալ-տնտեսական, քաղաքական, ռազմա-քաղաքական խնդիր՝ նրանք կարող են միայն կառավարել ֆեյքերի և ստանալ պարգևավճարներ:

ՀՀ-ում իշխանափոխությունն այլընտրանք չունի՝ դա ոչ թե կուսակցական պայքար է, այլ պետականության փրկության հերոսամարտ:

Վահրամ Բագրատյան, 

mediahub.am

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved