Ալեն Սիմոնյանը չի ասելու, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում

Ալեն Սիմոնյանը չի ասելու, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ասելու, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ըստ նրա՝ «որովհետև դա նշանակում է բանակցություններից առաջ, բանակցությունների ընթացքում ինչ-որ գիծ դնել ու ասել՝ սրանից այն կողմ մենք չենք խոսելու»։

Ալեն Սիմոնյանը կարող էր նաեւ չբացատրել, թե ինչու չի ասելու, զի ցանկացած բացատրություն ավելի է ընդգծում իր եւ իշխող թիմի վիճակն ու մոտիվացիան։ Պատկերացնո՞ւմ եք Ալիեւը կամ ապշերոնյան վարչակարգի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարի՝ չենք ասելու, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որովհետեւ դա նշանակում է․․․ ու բերի Ալենի բացատրությունը։

Իսկ այս ամենը նշանակում է, որ երեւանյան քաղկոմիսարների խմբակը գործում է Բաքվի շահերի ու պահանջների ծիրում։ ՀՀ ԱԳՆ կոչվող կառույցի հայտարարություններում հետեւողականորեն կիրառվում են «ՀՀ ինքնիշխան տարածք, հայ-ադրբեջանական սահման» եւ նման այլ ձեւակերպումներ, ինչը պատերազմի արդյունքներին ու «խաղաղ դարաշրջանին» հանրությանը համակերպելու հոգեբանական-հիբրիդային տարր է։

Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ԱԺ քպ-ական մեծամասնությունը խուսափում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության, Անկախության հռչակագրի եւ այլ հիմնարար ակտերի հիմքով քննարկումների նախաձեռնումից ու որոշումների կայացումից, ինչը կարող էր շրջել ազգային-պետական անկման ընթացքը, այլեւ նույնիսկ խորհրդարանական «ընդդիմության» ներկայացրած անատամ հայտարարությունների նախագծերի քննարկումներից։

Դա է այն գիծը, որից այն կողմ անցումը համապատասխան իրավական ու քաղաքական սահմանում ունի։ Իշխող խմբակն անցել է այդ գիծը, փոխարենը պահում է Ալիեւի գիծը։ Դա է նշանակում ԱԺ նախագահի հայտարարությունը։

Սկզբնաղբյուր

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved