Վարդենիսի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի հայկական կողմի ունենալու տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում

Վարդենիսի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի հայկական կողմի ունենալու տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում

«Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»:

168.am – ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Մեր հարցին, որ սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Վարդենիսի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

ԳՇ ներկայացուցիչը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում նմանատիպ ապատեղեկատվություններ տարածելուց։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 06 Հունիսի 2021 16:48

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved