Բեկումնային պահ Ուկրաինայում․ Պուտինն ընդունել է պարտությունը եւ փորձում է ելք գտնել

Բեկումնային պահ Ուկրաինայում․ Պուտինն ընդունել է պարտությունը եւ փորձում է ելք գտնել

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում աղմկոտ բացահայտումներ է արել․ նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրեն առաջարկել է «Պուտինի դեմքը փրկելու համար» զիջումների գնալ։ «Ինձ առաջարկել ինձ ինչ-որ բաներ՝ կապված մեր ինքնիշխանությունը զիջելու հետ՝ հանուն նախագահ Պուտինի դեմքը փրկելու, ինձ թվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ որոշ առաջնորդների կողմից: Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի ինչ-որ բանը պահել եւ դրա համար կորցնել մեր տարածքները», ասել է Զելենսկին։

Ուկրաինական պաշտոնատարները նշում են վերջին օրերին նկատվող նման միտումների մասին։ Ֆրանսիան ու Գերմանիան ջանքեր են գործադրում Ուկրաինային պայմանական «Մինսկ 3» պարտադրելու համար։ Մակրոնը եւ Շոլցը սերտ բանակցությունների մեջ են Պուտինի հետ, եւ դրանով է բացատրվում գերմանական Բունդեսթագում Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելու հարցի անսպասելի հետաձգումը եւ Շոլցի հետ կապված սկանդալը։ Իր հերթին, այս ծիրում է նաեւ Էրդողանը, որի խոսնակը երեկ աղմկոտ բացահայտում է արել Արեւմուտքի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամության մասին։

Նշվում է, որ Պուտինը ներկայում փորձում է ամրանալ արդեն զբաղեցրած տարածքներում, քանի որ ռուսական բանակի մարդուժի եւ տեխնիկայի մեծ կորուստները, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքները այս փուլում անհնար է դարձնում Ուկրաինայի դեմ պատերազմում նախապես հռչակված նպատակների իրագործումը։ Ավելին, Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումները նրան կանգնեցնում են լիարժեք պարտության հեռանկարի առջեւ։

Մոսկվան աշխատում է երկու ուղղությամբ՝ Եվրոպայում իր ավանդական «ագենտ» պետությունների եւ Արեւմուտքում գնված զլմ-ների եւ քաղաքական գործիչների լոբբինգի միջոցով, խոստանալով շռայլ պրեֆերենցիաներ (դրա դրսեւորումն է ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորներից մեկի՝ Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հարցի արգելափակումը)։ Այս շրջանակը վերջին օրերին արշավ է սկսել «Պուտինի դեմքը փրկելու համար՝ ավելի վատթարից խուսափելու նպատակով»։ Այսինքն, հանուն դրա՝ Ուկրաինային փորձում են համոզել համակերպվել ինքնիշխանության եւ տարածքային զիջումների հետ։

ԱՄՆ նախագահ Բայդենը նշել է, որ Պուտինն ինքն իր համար այլ ելք չի թողել, եւ հիմա ինքը մտածում է ինչ անել դրա հետ։ Ավելի վաղ, ամերիկյան պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է պարտվի եւ դրվի այնպիսի իրավիճակում, որ այլեւս չկարողանա հարձակվել հարեւանների վրա։ Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ Ռուսաստանը պետք է պարտվի, քանի որ դադարի հնարավորություն ստանալով՝ շարունակելու է հարձակումները ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում։

Ո՞ր դիրքորոշումը կգերակայի Արեւմուտքում։ Ուկրաինային աջակցության շարունակությունը նշանակում է Ռուսաստանի պարտություն եւ զորքերի դուրս բերում ընդհուպ Ղրիմից, Ռուսաստանի հետագա տրանսֆորմացման գործընթացներով։ Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ չեն համաձայնելու եւ թույլ չեն տալու «Մինսկ 3»՝ ռուսական զավթումների օրինականացում։

Սկզբնաղբյուր

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 14 Մայիսի 2022 12:16

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved