Օնիկ Գասպարյանի խորհրդականը հայտնել է, թե երբ կգա Փաշինյանի իշխանության վերջը

Օնիկ Գասպարյանի խորհրդականը հայտնել է, թե երբ կգա Փաշինյանի իշխանության վերջը

Օրերս Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Լելե-Թեփե օպերացիա չի եղել, եղել է Քյանդ-Հորադիզի օպերացիա. իսկ Քյանդ-Հորադիզից Լելե-Թեփեն գտնվում է 9-10 կիլոմետր հեռավորության վրա։ Բաբայանի այս պնդմանն արձագանքել էր «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարդանովը՝ պնդելով ուղիղ հակառակը. Նա նշել էր, որ Լելե-Թեփեն գրավել են, բայց չեն պահել, իսկ այդ գրավման ընթացքում մի առանձին գումարտակ է ոչնչացել, ունեցել են 400-500 զոհ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը ևս պնդեց՝ Լելե-Թեփե օպերացիան իրականացվել է, և Սամվել Բաբայանն ընդամենը հիմա նման բան ասելով՝ ցանկանում է ցույց տալ, թե ինքը կապ չի ունեցել այդ օպերացիայի հետ։

«Ջալալ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը ցանկացել են իրականացնել այդ օպերացիան։ Սելեկտորով խոսացել են, որի ժամանակ լսվում է Բաբայանի ձայնը, որ ասում է, թե ամեն ինչ մտածել ենք, պատրաստել, այո՛, դա Սամվել Բաբայանի ձայնն է, ուստի հիմա, պարզապես, ուզում են մաքրվեն, որովհետև մտածում են միայն իրենց մասին»,- ասաց Վլադիմիր Պողոսյանը։

Ըստ նրա՝ և Սամվել Բաբայանը, և այլք հիմա լծվել են Օնիկ Գասպարյանի դեմ արշավին, իսկ Գասպարյանի դեմ արշավի պատվիրատուն հենց իշխանությունն է։

«2018 թվականից դրանք (իշխանությունը,- Ա.Ս.) սարքել են մի մեծ ռեալիթի շոու՝ մեկին ձերբակալելով, մյուսին ասֆալտին փռելով։ Հիմա դրանք ուզում են, որ Օնիկ Գասպարյանը մասնակցի այդ շոուին՝ մեղադրի սրանց, նրանք էլ՝ Օնիկ Գասպարյանին։ Գասպարյանի դեմ այս ամենն անելով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Գասպարյանը մտնի այդ խաղի մեջ ու բացի իր խաղաքարտերը։ Փաշինյանին չի հաջողվում, իշխանության պատվերով հիմա արենա են մտել Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանը»,- ասաց Պողոսյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը Գասպարյանին սևացելու պատվերով, Պողոսյանն ասաց, որ նպատակը պարզ է՝ ասել, թե «մենք ամեն ինչ արել ենք, բանակն է, որ չի արել, բանակը ոչնչացնելու խնդիր են դրել», դրա համար էլ նաև զինվորների ծնողներին ուղարկում են Պաշտպանության նախարարության դեմ ակցիաների, թեև ծնողների բարձրացրած հարցերի հասցեատերը Կառավարությունն է, ոչ թե Գլխավոր Շտաբը կամ ՊՆ-ն։

«Դրանք ուզում են բանակին մինչև վերջ ջարդել, ու դա նրանց հաջողվում է, որովհետև օրենքները չեն աշխատում»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ բայց հանրությունը հարցեր ունի Օնիկ Գսպարյանին, հետաքրքրվում է՝ եթե Փաշինյանն իր կայացրած որոշումներով վտանգում էր պետության անվտանգությունը, ԳՇ-ն ինչո՞ւ հայտարարություն տարածեց ոչ թե կապիտուլյացիայի հայտարարությունից անմիջապես հետո, այլ 4 ամիս անց, կամ եթե Փաշինյանը ոչ ադեկվատ որոշումեր էր կայացնում, այդ դեպքում ինչո՞ւ էր ԳՇ պետը ենթարկվում այդ ոչ ադեկվատ որոշումներին, Պողոսյանը պատասխանեց, որ Շտաբը զբաղված է եղել պատերազմ վարելով ու այլ գործով։

«Ժողովուրդն ասում է՝ ինչո՞ւ չեն շպրտել իշխանությունից. լավ, շպրտեցինք, իսկ ո՞ւմ նշանակեինք այդ պատերազմի ժամանակ։ Եթե Գլխավոր Շտաբի պետը մեկին հաներ իշխանությունից, պետք է հաներ նաև մյուսներին, ու դա բերելու էր համակարգի քանդման, բացի այդ, բանակը զբաղված է այլ գործերով։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիայի հայտարարությանը, ապա բանակը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի հայտարարություն է ստորագրել, ինչ-որ թուղթ, որ պատրաստվում է, մենք իմացել ենք ստորագրելուց հետո»,- ասաց Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հիմա Հայաստանում ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ այս իշխանության պաշտոնավարման ժամանակ իշխանությունից հեռացած զինվորականները որոշեն ձևավորել մի նոր ուժ և այդպես մասնակից դառնան քաղաքական գործընթացներին։

Հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանը կմտնի՞ նման խաղի մեջ, ու դա ի՞նչ հետևանք կունենա Նիկոլ Փաշինյանի համար, Պողոսյանը պատասխանեց.

«Իմ կարծիքով, եթե բոլորը միավորվեն ու ստեղծեն 3-րդ ուժ, մինչև ընտրությունները, անգամ, ամեն ինչ կավարտվի։ Կան հաշվարկներ ու գնահատականներ, որ եթե զինվորականնրն ու գեներալները ստեղծեն 3-րդ ուժ, Հայաստանում ամեն ինչ կավարտվի։ Եթե Օնիկ Գասպարյանը մտնի քաղաքական խաղի մեջ, եթե այդպիսի ծրագիր լինի, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, որովհետև ժողովուրդը կմիանա»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

18+. Նիկոլ Փաշինյանը հայհոյանքների տարափի տակ հեռացավ Գորիսից

18+. Նիկոլ Փաշինյանը հայհոյանքների տարափի տակ հեռացավ Գորիսից

Փաշինյանն ԱԱծ տնօրենին ու Ոստիկանապետին հանձնարարեց խիստ և տեսանելի ձևով պատժել իրեն հայհոյողներին

Փաշինյանն ԱԱծ տնօրենին ու Ոստիկանապետին հանձնարարեց խիստ և տեսանելի ձևով պատժել իրեն հայհոյողներին

Սյունեցիները ձվեր նետեցին Փաշինյանի ավտոշարասյան վրա

Սյունեցիները ձվեր նետեցին Փաշինյանի ավտոշարասյան վրա

«5000 ախպոր գլուխ ուտող», «թուրք», «հողատու» Փաշինյանը վերջին հայհոյանքների ներքո հեռացավ Մեղրիից

«5000 ախպոր գլուխ ուտող», «թուրք», «հողատու» Փաշինյանը վերջին հայհոյանքների ներքո հեռացավ Մեղրիից

«Նիկոլ, սիկ-իր» Փաշինյանը շրջում է ժողովրդի հայհոյանքների ուղեկցությամբ

«Նիկոլ, սիկ-իր» Փաշինյանը շրջում է ժողովրդի հայհոյանքների ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը խուսափել է գերի ընկնելուց և Սյունիք է մեկնել ոչ թե Որոտանով, այլ Տաթևով

Նիկոլ Փաշինյանը խուսափել է գերի ընկնելուց և Սյունիք է մեկնել ոչ թե Որոտանով, այլ Տաթևով

Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը՝ Փաշինյանին

Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը՝ Փաշինյանին

Ծափահարություններ պարոնայք, ծափահարություններ?????

Ծափահարություններ պարոնայք, ծափահարություններ?????

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտի ձայնագրությունը

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտի ձայնագրությունը

Հաղորդավարուրհի Սոնա Թորոսյանի երեխան հայտնվել Ուղիղ եթերում՝ մայրիկի կողքին

Հաղորդավարուրհի Սոնա Թորոսյանի երեխան հայտնվել Ուղիղ եթերում՝ մայրիկի կողքին

Քարվաճառում Ադրբեջանի ՊՆ Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր

Քարվաճառում Ադրբեջանի ՊՆ Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր

Օրենքով գող Պզոյին հատակին տապալելով ձերբակալել են Երևանի ռեստորաններից մեկում

Օրենքով գող Պզոյին հատակին տապալելով ձերբակալել են Երևանի ռեստորաններից մեկում

Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան

Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան

Օնիկ Գասպարյանն այնքան է հայհոյել Նիկոլին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

Օնիկ Գասպարյանն այնքան է հայհոյել Նիկոլին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

Ինչ կար Փաշինյանի կարմիր թղթապանակում Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ

Ինչ կար Փաշինյանի կարմիր թղթապանակում Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ

Ռուսաստանը հրապարակել է Զինված Ուժերի այսօր սկսված մարտական ​​պատրաստվածության ստուգման կադրերը

Ռուսաստանը հրապարակել է Զինված Ուժերի այսօր սկսված մարտական ​​պատրաստվածության ստուգման կադրերը

Ուկրաինան Դոնբասի սահմանային մասերում ահռելի քանակությամբ զորք է կուտակում

Ուկրաինան Դոնբասի սահմանային մասերում ահռելի քանակությամբ զորք է կուտակում

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 25 Ապրիլի 2021 01:17

ԼՐԱՀՈՍ