Փաշինյանը պատրաստ չէ. նա բավարար լեգիտիմություն և վստահություն չի վայելում. Փաշինյանը հավաքել է ընդամենը 25 տոկոսը. Կոլերով

Փաշինյանը պատրաստ չէ. նա բավարար լեգիտիմություն և վստահություն չի վայելում. Փաշինյանը հավաքել է ընդամենը 25 տոկոսը. Կոլերով

Հայ քաղաքական դասը պետք է հասկանա՝ Ռուսաստանի հետ դաշինքը Հայաստանի համար որպես պետություն գոյություն ունենալու միակ միջոցն է: Հայաստանը դա պետք է զբաղվի դրանով ամեն օր, պաշտպանի ինքն իրեն եւ չփորձի դոնորական օգնություն ստանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Regnum» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը՝ Կոլերովը նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում ունի երկու կողմ, յուրաքանչյուր կողմն ունի իր խնդիրները:

«Որո՞նք են Ռուսաստանի խնդիրները: Պահպանել ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում, հնարավորինս զերծ պահել Հայաստանը պետական ինքնասպանությունից: Անդրկովկասում ուժերի հավասարակշռության խախտումը սպառնում է Ռուսաստանին՝ որպես կովկասյան տերություն: Փաշինյանի առջեւ խնդիր է դրված պահել իշխանությունը եւ լուծել իր իշխանության առկա խնդիրները՝ առանց Ռուսաստանի հետ չափազանց սերտ հարաբերությունների: Դրսից իրավիճակն աղետալի է թվում. Փաշինյանի Հայաստանը կապիտուլյացվեց Ղարաբաղում, չներդրեց բոլոր ջանքերը այն պաշտպանելու համար, եւ այժմ Հայաստանը նույնիսկ չի պահպանում Ադրբեջանի հետ սահմանը, չի ցանկանում:

Յուրաքանչյուր կողմ սահմանագծի վերաբերյալ իր պատկերացումներն ունի: Այժմ սահմանին օպերատիվ իրավիճակը թելադրում է Ադրբեջանը, իսկ Հայաստանը չի պաշտպանում իրեն, չնայած ունի դրա բոլոր իրավունքները: Հայաստանը ցանկանում է, որ Ադրբեջանի հետ իր սահմանը պաշտպանի Ռուսաստանը, բայց սահմանը հաստատված չէ: Հայաստանը համաձայն է, որ Ռուսաստանը որոշի սահմանը, իրականացնի է սահմանազատում, սահմանագծում եւ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ անի Փաշինյանի փոխարեն:

Երրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ռազմավարական, աշխարհաքաղաքական կշիռը ձգտում է զրոյի: Եվ միայն տակտիկական հավասարակշռությունն է դրան ինչ-որ իմաստ տալիս: Կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանում կարող է սկսվել լայնածավալ դեպոպուլյացիա, ինչպես Լատվիայում: Հայաստանում կարող են մնալ կենսաթոշակառուներն ու չինովնիկները: Ես լիովին պատկերացնում եմ նման իրավիճակ, երբ միայն թոշակառուներն ու Փաշինյանը կմնան Հայաստանում: Պատմական հեռանկարում հավասարակշռություն պահելը պատմական որոշումներ կայացնել է պահանջում: Փաշինյանը պատրաստ չէ դրան, նա բավարար լեգիտիմություն եւ վստահություն չի վայելում դա անելու համար: Նա հավաքեց ձայների մեծամասնությունը, բայց սա ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 25 տոկոսն է: Ոչ մի ուժ չի կարող ռազմավարական որոշումներ կայացնել ձայների 25 տոկոսով, այն կարող է հերթական անգամ կապիտուլացնել:

Ժամանակակից Հայաստանը չի կարող պաշտպանել ինքն իրեն: Նա չի կարող նույնիսկ երաշխավորել պետականության պահպանումը: Ես ուշադրություն դարձրեցի Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածության վրա: Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում էր, որ Վրաստանը դաշնակից կամ լավ հարեւան է, ապա այս վարժանքները պետք է սթափեցնեն նրան: Սեփական տարածքը պաշտպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ մտնել: Հայաստանին դա պետք է: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանում հայերն արդեն ավելի շատ են, քան Հայաստանում: Ռուս հասարակության մարդկանց բացարձակ մեծամասնության համար Հայաստանի՝ որպես պետության խնդիր գոյություն չունի: Համոզված եմ, որ եթե հանրաքվե անցկացվի Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական պետության ստեղծման վերաբերյալ, այդ գաղափարը չի ստանա մեծամասնության աջակցությունը: Նույնիսկ Հայաստանում միութենական պետության գաղափարը մարգինալ է, չնայած նրա համար դա պետություն գոյատեւման խնդիր է: Սակայն Հայաստանը, որը գլխավորում է մի մարդ, որը իշխանության եկավ ռուսաֆոբական, հակառուսական ծրագրով, որն այժմ ստիպված է օգնություն ստանալ Ռուսաստանից, անընդհատ դիմում է կոպիտ ու սադրիչ ակնարկների՝ մեկ «Իսկանդերի», մեկ այլ բաների մասին: Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ նա Ռուսաստանում ընկալվում է բացառապես որպես Հայաստանի գործող ղեկավար, իսկ նրա նկատմամբ վստահություն չի եղել, չկա եւ չի լինի: Դա նաեւ խանգարում է նրան լուրջ որոշումներ կայացնել: Դեռ ավելին, Փաշինյանը նաեւ չի պատրաստվում որեւէ պատմական որոշում կայացնել: Նա հետագայում եւս պատրաստվում է փոխել իր մոտեցումները՝ Ռուսաստանից ստանալով օգնություն՝ պատասխանատվությունը բարդելով Մոսկվայի վրա: Ընդ որում՝ նա զուգահեռաբար հույս ունի, որ Ռուսաստանի փոխարեն, օրինակ, Ֆրանսիան կլինի մյուս ռազմավարական դաշնակիցը: Նրանք, ովքեր Մոսկվայում հետեւում են Հայաստանին, դա լավ են հասկանում:

Փաշինյանի ղեկավարության ներքո ռազմավարական լուծումը չի հասունացել, եւ այն անհնարին է: Այդ ռազմավարական լուծումը Ռուսաստանում հայտնի չէ եւ կընկալվի կասկածամտությամբ: Հայկական քաղաքական դասը պետք է ընդունի, որ Ռուսաստանի հետ Հայաստանի միությունը միակ միջոցն է որպես պետություն գոյատեւելու համար: Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ ամեն օր, բացատրի, պատմի, պաշտպանի սեփական գոյությունը, ոչ թե փորձի ստանալ դոնորական օգնություն:

2008 թվականից հետո Ռուսաստանը, բացի Հայաստանից, Անդրկովկասում եւս երկու ռազմաբազա ունի, ուստի Գյումրին եւ Էրեբունին միակը չեն, եւ այլեւս շանտաժի համար ոչինչ չկա: Դա նաեւ անիմաստ է՝ հատկապես հաշվի առնելով փաստը, որ հենց ռուսական զորքերն են պաշտպանել Ղարաբաղի բնակչությանն ու այժմ երաշխավորում են, որ Ղարաբաղը մնում է հայկական: Կհեռանան նրանք՝ կհեռանա նաեւ Ղարաբաղի հայ բնակչությունը»,-նշել է Կոլերովը:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ