Հայաստանը միամտաբար կարծում է, թե ՀԱՊԿ-ն իր բանակի հետ միասին կռվելու է

Հայաստանը միամտաբար կարծում է, թե ՀԱՊԿ-ն իր բանակի հետ միասին կռվելու է

Ադրբեջանը շարունակում է կյանքի կոչել Ղարաբաղում իր տարած հաղթանակը, իսկ հայկական զինված ուժերը դադարել են պաշտպանել անգամ իրենք իրենց։ Այս մասին Tert.am-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կորելովը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի տարածք ներխուժելուն ու նրանց կողմից իրավիճակն անընդհատ լարելուն։

«Ռուսաստանն իրավիճակի հետ կապված հայտարարություն արել է․ միջադեպի հետ կապված վերաբերմունքը բացասական է»,- ասաց նա՝ մասնավորապես անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ 6 զինծառայողների գերեվարմանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Տեղի ունեցածի հետ կապված Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Իմ քայլը խմբակցության» ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, ստեղծված իրավիճակը նաև այն պատճառով է, քանի որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն չի արձագանքում։

Անդրադառնալով նրան, որ ՀՀ իշխանական շրջանակները, գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեղադրում են ՀԱՊԿ-ին ստեղծված իրավիճակում ոչ օպերատիվ արձագանքելու մեջ՝ ռուսաստանցի փորձագետը նշեց․ «Հայաստանի հաշվարկը, թե ՀԱՊԿ-ն իր բանակի հետ միասին կռվելու է, ի սկզբանե, ամենաքիչը շատ միամիտ քայլ էր»։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ վերաբերմունք կարող է առաջանալ ՀԱՊԿ-ում ՀՀ–ից հնչող մեղադրանքներից հետո, ապա ըստ Կոլերովի, կառույցն «ամոթից չի մահանա»։

«ՀԱՊԿ-ը, բացառությամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի արտոնյալ գների հարցից, ամեն ինչում ադեկվատ ընդունում է իր անզորությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով արդեն Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ վիճելի սահմաններից երկու կողմերը հետ քաշվեն, այդտեղ գան միջազգային դիտորդներ սահմանազատման գործընթացն սկսելու համար, Մոդեստ Կորելովը նշեց․

«Որքան հայտնի է, Բաքուն կասկածի տակ է դնում այն սահմանային գիծը, որը Երևանը համարում է իր սեփականը, բայց չի ցանկանում պաշտպանել այն: Առանց այդ սահմանի ցանկացած դիտորդ միայն դիտելու է: Բայց ես կասկածներ ունեմ, որ Բաքուն կհամաձայնի դրանց տեղակայմանն այն գծում, որը Երևանը համարում է իր սեփականը»,- ասաց նա։

Ռուսաստանում ՃՈ տեսուչը կրակել է 19-ամյա ադրբեջանցու գլխին

Ռուսաստանում ՃՈ տեսուչը կրակել է 19-ամյա ադրբեջանցու գլխին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Հայ զինվորականները 18+ հայհոյանքներով՝ վռնդեցին թուրքերին հայկական տարածքից

Հայ զինվորականները 18+ հայհոյանքներով՝ վռնդեցին թուրքերին հայկական տարածքից

Ազերիներին հայկական տարածքներից հետ շպրտելու երկրորդ՝ 18+ տեսանյութը

Ազերիներին հայկական տարածքներից հետ շպրտելու երկրորդ՝ 18+ տեսանյութը

Բացառիկ, չցուցադրված տեսանյութ՝ Շուշիի վերջին մարտից․ WarGonzo

Բացառիկ, չցուցադրված տեսանյութ՝ Շուշիի վերջին մարտից․ WarGonzo

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 30 Մայիսի 2021 12:27

ԼՐԱՀՈՍ