Առաջին անգամ վրդովված եմ արցախցիների վարքից. Սա՞ է ձեր չորկողությունը...

Առաջին անգամ վրդովված եմ արցախցիների վարքից. Սա՞ է ձեր չորկողությունը...

Օրերս մի հրապարակում էի արել Արցախի բնակիչներին օտարերկրյա համարներից զանգերի մասին՝ մեր հայրենակիցներին կոչ անելով չենթարկվել ադրբեջանական սադրանքին ու խուճապի մեջ չընկնել։ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158361750608831

Զանգերի մասին լսել էի ավելի վաղ՝ քաղաքագետ Թևան Պողոսյանից, բայց գերադասել էի անձամբ խոսել նաև Արցախում ապրող մարդկանց հետ, հետո միայն հրապարակում անել։ Այդ լուրը ինձ հաստատեցին Ստեփանակերտի, Շոշի, Ճարտարի, Կարմիր շուկայի որոշ բնակիչներ։ Արցախի ԱԱԾ որևէ աշխատակից, սակայն, իրեն նեղություն չի տվել՝ կապ հաստատել ինձ հետ և հետաքրքրվել, թե որտեղից ես ունեմ այդպիսի տեղեկություն։ Գուցե ես տալու եմ կոնկրետ անուններ ու փաստեր։

Բայց դա բացարձակապես հետաքրքիր չէ Արցախի ԱԱԾ-ին, փոխարենը նրանք գերադասել են գնալ ՀՀ կառավարության ճանապարհով ու մերկապարանոց հայտարարություն անել՝ ժխտելով ադրբեջանցիների կողմից համակարգված զանգերի խնդիրը։

Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ թշնամուն հաջողվել էր կոտրել մեր կառավարական ներքին ցանցը և ստանալ մոտ 55 տերաբայթի տեղեկություն, այդ թվում՝ մարդկանց անձնական տվյալների բազա։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան (հղումը՝ մեկնաբանությունում)։

Որ պետական չինովնիկները իրենց պաշտոնները պահելու համար հաճախ աչք են փակում ամեն վտանգի վրա, զզվելի, անընդունելի, բայց հասկանալի է։ Ես, սակայն, չեմ կարողանում հասկանալ այն արցախցիներին, ովքեր վախենում են բարձրաձայնել ադրբեջանցիների զանգերի մասին։

Ինչի՞ց եք վախենում, որ կկորցնեք ձեր 68,000 դրամնե՞րը, թե՞ Արցախից մնացած փշրանքը։ Վստահ եղեք, կկորցնենք, եթե շարունակեք նույն իներտ պահվածքը՝ գերադասելով պատերի տակ նվնվալ, իսկ ինձ նամակ ուղարկել ու շնորհակալություն հայտնել ձեր ցավերով տառապելու համար։

Եթե դուք՝ արցախցիներդ, չլինեք համարձակ՝ գերադասելով լռել ու վախվորած նայել, թե ինչ են անում չինովնիկներն ու թշնամին, ապա վաղը կորցնելու ենք նաև Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին ու մյուս բնակավայրերը։

Առաջին անգամ վրդովված եմ արցախցիների վարքից։

Սա՞ է ձեր չորկողությունը։ Սրանո՞վ եմ ես հպարտանում տարիներ շարունակ։

Եթե ստացել եք զանգեր կամ նամակներ ադրբեջանցիներից, մի՛ վախեցեք խոսել այդ մասին, նույնիսկ եթե ձեզ ինչ-որ չինովնիկներ հրահանգում են չխոսել։ Պատմեք, բարձրաձայնեք, որ կարողանանք հասցեական կանխել թշնամու բոլոր մտահղացումները։ Հասկացեք, ի վերջո։

Նաիրի Հոխիկյան

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 28 Հունիսի 2021 11:18

ԼՐԱՀՈՍ