Նիկոլ Փաշինյանի թիկնապահի տան բակում այս գիշեր նռնակ է պայթել

Նիկոլ Փաշինյանի թիկնապահի տան բակում այս գիշեր նռնակ է պայթել

Այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում:

168.am-ի տեղեկություններով՝  անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ:

Տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով  տանտերն ունի 2 տղա, որոնցից մեկն աշխատում է էլեկտրատեխնիկայի «Վեստա» խանութում, մյուսը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է:

ՀՀ Ոստիկանությունից էլ հայտնել են, որ նման դեպք տեղի է ունեցել:

«Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրին ոստիկանությունից:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ