Օնիկ Գասպարյանը կապ ունի՞ էշով իջևանցու հետ. նրա դեմ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Օնիկ Գասպարյանը կապ ունի՞ էշով իջևանցու հետ. նրա դեմ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Երեկ Ազգային ժողովի շենքի մոտ իջևանցի մի տղամարդ՝ Սևադա Ղուկասյան, ակցիա էր իրականացնում։ Նա, իսկապես եկել էր Իջևանից, մեքենայով հետը էշ էր բերել,պնդում էր, որ եկել է Փաշինյանին հետ տանի Իջևան։

«Ես Իջևանից եմ։ Եկել ենք մեր շաշին, մեր գժին հետ տանենք։ Ես Աչաջուր գյուղից եմ, էդ կապիտուլյանտը, էդ դավաճանը իմ համագյուղացուն, իմ հայրենակցին՝ Օնիկին Գասպարյանին, դավաճան է անվանել, եկել ենք տանենք Նիկոլին»,- ասել էր նա։ 

Ոստիկանությունը քաղաքացուն բերման էր ենթարկել, ոստիկանության լրատվականից մեզ փոխանցեցին, որ քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են գտել․

«Կազմվել է արձանագրություն, բացի այդ նյութեր են նախապատրաստվում իր նկատմամաբ, մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված, բայց ինքը ազատ է արձակվել»,- ասացին ոստիկանության լրատվականից։ Իսկ Էշը վերադարձվե՞լ է տիրոջը․

«Էշը չի էլ բերվել բաժին, մնացել էր այնտեղ, համապատասխան մարմինները զբաղվել են այդ հարցով»,- պատասխանեցին ոստիկանությունից։ Իհարկե, զարմանալի է, թե ինչո՞ւ քաղաքացին, որը գնացել է ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անելու, այն էլ էշով, պիտի իր հետ թմրամիջոցի նմանվող զանգված տանի՝ իմանալով, որ իրեն, ամենայն հավանականությամբ, բերման կենթարկեն։ 

Հրապարակը զրուցել է նաև Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթաղչյանի հետ, նա ասաց, որ քաղաքացին դեռևս չի վերադարձել համայնք, իսկ հարցին, թե համայնքում նրան աջակցո՞ւմ են, նրա նման վրդովվա՞ծ են, որ իրենց համագյուղացի Օնիկ Գասպարյանին Փաշինյանը անվանել է դավաճան, համայնքապետը խնդրեց այդ հարցին չպատասխանել՝ հավելելով՝ «Ես մենակ կարող եմ ասել, որ Օնիկը Սևադայի հետ բացարձակ կապ չունի»։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ