Print this page

Կարճ ժամանակ հետո թուրքական զորքը լինելու է Հայաստանում, եթե...

By Ապրիլի 18, 2021 2891

Թուրքը եթե ֆիքսեց, որ պարտությունից հետո դու, որպես ազգ, չես կոտրվել, քո ողնաշարը չի կոտրվել, դու ունես որպես ազգ վերականգնվելու ռեսուրս եւ քո արժանապատվությունը տեղում է, քեզ հետ կսկսի խոսել այլ կերպ։

Եթե մենք չհասկացանք, որ խաղաղությունը աշխատանք է եւ պահանջում է ինտելեկտ ու կամք, եւ ընտրեցինք խաղաղության լենանազարյանական մոդելը, ապա կարճ ժամանակ հետո թուրքական զորքը լինելու է Հայաստտանում։

Եթե նկատել եք, Պարտության սիմվոլը գյուղերում իր մոնոլոգները սկսում է ավանդույթ դարձած ձեւակերպմամբ. «մի գաղափար կա»։ 

Կա գաղափար, որ ժամկետային ծառայությունը հանենք։

Կա գաղափար, որ չաշխատենք ու հարուստներից խլածը բաժանենք ձեզ։

Կա գաղափար, որ բոլորը գրին քարտ կամ ռուսական անձնագիր ստանան։

Կա գաղափար, որ ուրանանք ցեղասպանությունը՝ երշիկի դիմաց։

Կա գաղափար, որ մուղամը դառնա մեր մշակույթի առանցքը, ու դրա դիմաց վճարվենք։

Եվ այլն, եւ այլն։

Պարտության սիմվոլը շատ լավ գիտի, որ ինքը վերակենդանանալու ոչ մի շանս չունի՝ անկախ քվեարկության արդյունքներից, ու որոշել է զանգվածի ծափերի տակ վերակենդանանալու շանս չտալ նաեւ պետությանը։

Նրա թիրախը պետությունն է, Արցախը, սփյուռքը, որտեղ որ կա վերակենդանացման ռեսուրս։
 

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 18 Ապրիլի 2021 17:55

Latest from ԼՈՒՐ24