Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը միավորում են ուժերը, որպեսզի դիմակայեն արեւմտյան աշխարհին

Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը միավորում են ուժերը, որպեսզի դիմակայեն արեւմտյան աշխարհին

Ինչպես երեկ հայտնել ենք, Իրան-Չինաստան 25-ամյա համապարփակ գործակցության ռազմավարական նշանակության պայմանագիր է ստորագրվել, որն իրենից ամենատարբեր ոլորտներում 400 միլիարդ դոլարից ավել ներդրումներ անելու ծրագիր է ներկայացնում: Իրանագետ Ահարոն Վարդանյանը վստահ է, որ այդպիսով ի չիք է դառնում ԱՄՆ «առավելագույն ճնշման» և Իրանին տնտեսական առումով, հետևաբար նաև քաղաքական առումով պատին սեղմելու քաղաքականությունը։

Այսօր նաև Ռուսաստանն ու Չինաստանն են սերտացնում իրենց հարաբերությունները, որպեսզի դիմակայեն արևմտյան երկրներին։ Նրանց ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն եւ Վան Ին հանդիպել են Չինաստանում։ Երկուսն էլ հայտարարել են, որ ցանկանում են ամրապնդել իրենց տեխնոլոգիական անկախությունն Արեւմուտքից եւ կոչ են արել արեւմտյան երկրներին չխառնվել այլ երկրների սուվերեն ներքին գործերին։

Մոսկվան եւ Պեկինը «նույն լեզվով» են խոսում, երբ խոսք է գնում Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների մասին․ երկու երկրներն էլ ցանկանում են իրենց տնտեսական անկախությունը ամրապնդել։

Մոսկվան եւ Պեկինը միավորում են ուժերը, որպեսզի դիմակայեն արեւմտյան աշխարհին։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ