Պուտինն էլ է ձախողելու Հայաստանում. Իր սիրելի ցարի պես

Պուտինն էլ է ձախողելու Հայաստանում. Իր սիրելի ցարի պես

Գատչինայում ՌԴ նախագահ Պուտինը մասնակցել է Ալեքսանդր 3-րդ ցարի հերթական հուշարձանի բացմանը: Այս ցարը կրում է Խաղաղարար մականունը եւ, ըստ ռուսական զլմ-ների, Պուտինի սիրելի ցարն է: Պատմական-քաղաքական-«գաղափարական» առումով Ալեքսանդր 3-ի եւ Պուտինի միջեւ իսկապես բավականաչափ նմանություններ կան:

Ալեքսանդր 3-ը պատահական է դարձել Ռուսաստանի ինքնակալ, գահի ժառանգորդ եղբոր մահից հետո: Գահակալությունից հետո նա հրաժարվել է իր հոր սկսած լիբերալ ռեֆորմներից եւ մերժել Լոռիս-Մելիքովի նախագիծը, որն անվանվում էր նաեւ Սահմանադրություն եւ ենթադրում էր կառավարման համակարգի բարեփոխումը ժողովրդավարացման ուղղությամբ:

Ալեքսանդր 3-ը պահպանողական հայացքների տեր էր, համարում էր, որ լիբերալ բարեփոխումները Ռուսաստանի համար չեն, եւ ինքը հավատում է ինքնակալությանը, որը նրա օրոք ավելի կոշտացավ ընդունված Մանիֆեստով:  Օխրանկան կամ քաղաքական ոստիկանությունը անսահման լիազորություններ ստացավ՝ առանց դատի ու մունիցիպալ իշխանությունների հետ համաձայնեցնելու: Երկրում ճնշվում էր ցանկացած այլախոհություն, փակվում էին համալսարաններ, թատրոններ, մամուլը, բոլոր ինստիտուտներում ուժեղացվում էր եկեղեցու դերը եւ ներկայությունը:

Ռուսաֆիկացման քաղաքականություն էր տարվում ազգային ծայրամասերում՝ Ֆինլանդիայից մինչեւ Հայաստան: Նրա օրոք փակվեցին հայկական դպրոցները:

Նրա օրոք զարգանում ու բարգավաճում էին Մոսկվան եւ Պետերբուրգը, իսկ այդ քաղաքներից դուրս երկիրը սովի ու համաճարակների մեջ էր: Պովոլժիեյում 1891 թ. սովից եւ խոլերայից տուժեց 30 միլիոնից ավելի մարդ: Արգելված էր այդ մասին հիշատակումը, իսկ բարեգործական ակցիաները արգելվում էին, սնունդ տանողներին ձերբակալում էին: Ամերիկացիներն այն ժամանակ կարողացան օգնության հասնել սովյալներին, որն իր կտավներից մեկում պատկերել է Այվազովսկին: Այվազովսկու այդ կտավն արգելվեց:

Նմանություններն Ալեքսանդրի ու Պուտինի միջեւ ակնհայտ են: Սակայն մի շարք հարցերում Ալեքսանդր 3-ի եւ Պուտինի միջեւ տարբերություններ կան: Օրինակ, ցարը հրաժարվեց Արեւմուտքի գործերին միջամտելուց եւ ռեգիոնները «հավասար կիսելու» գաղտնի գործարքներից ու կասկածելի դաշինքներից, որի համար էլ ստացավ Խաղաղարար մականունը: Չնայած լիբերալ ռեֆորմների վերացմանը, ցարն այնուամենայնիվ զարկ տվեց արդյունաբերության զարգացմանը եւ հրամաններ արձակեց գյուղացիների հոգսերի թեթեւացման համար:

Պուտինի օրոք Ռուսաստանը մնաց հումքային երկիր եւ նույնիսկ հումքային կցորդ, խստացվում են սահմանափակումներն ու օրենքները: Պուտինը հիբրիդային պատերազմ է վարում՝ հույս պահելով քայքայել Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն: Միեւնույն ժամանակ, նրան շատ է հուզում Խաղաղարարի կոչումը, եւ պատահական չէ, որ նրան փորձում են ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի: Բայց ի տարբերություն Ալեքսանդր 3-ի, ոչ թե հրաժարվում է երկրների գործերին միջամտելուց եւ կասկածելի դաշինքներից, այլ հրահրում է պատերազմներ՝ դրանք «խաղաղացնելով»: Նրա «ակտիվում» են Սիրիան, Ուկրաինան, Արցախը եւ այլն:

Պետք է նկատել, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը նույնն է Ռուսաստանի բոլոր ղեկավարների օրոք՝ հայկական ինքնության՝ լեզու, պատմություն, եկեղեցի, ոչնչացում եւ հայերի հայրենազրկում: Հայկական բարդույթները ռուսական պետության «ինքնության» եւ գոյության հիմքն են:

Հայկական դպրոցների փակման դեմ ժամանակին ընդվզեց ողջ հայությունը եւ վերաբացեց դրանք: Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման ռուսական քաղաքականությանը դիմադրություն է ձեւավորվում: Իր սիրելի ցարի պես Պուտինն էլ պետք է ձախողվի:

Սկզբնաղբյուր

եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի

Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի

Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա

Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին

Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ