ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի դիմումների մերժումով Մոսկվան կորցրել է բոլոր փաստարկները

ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի դիմումների մերժումով Մոսկվան կորցրել է բոլոր փաստարկները

Ապշերոնյան հանցախմբի պարագլուխն իսկապես հիստերիայի հասնող հռետորաբանություն է բանեցնում, եւ դա իր պատճառներն ունի։ «Հաղթանակն» իր գինն ունի, մանավանդ Ռուսաստանի ու Թուրքիայի կերտած հաղթանակը, այդ բառի թե բուն, թե անուղղակի իմաստով։ Սոցիալական աճող դժգոհությունը, տասնյակ հազարավոր զոհերի ու անհետ կորածների հանգամանքը հնարավոր չէ երկար զսպել հաղթական ելույթներով։

Սակայն սրանք ներքին պատճառներն են։ Ռուսաստանի բութ պրոքսի գործիքի դերը որքան էլ շահավետ, սակայն հղի է լուրջ բարդություններով։ Միջազգային թուքումուրից բացի, որն առայժմ արտահայտվում է հայտարարությունների տեսքով, առկա է «հաղթանակը»՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու խնդիրը։ Հայաստանին պարտադրվող ռուսական «դեմարկացիոն» առաջարկներն այդ նպատակին են ուղղված, միեւնույն ժամանակ միջազգային լեգիտիմ ատյանները եռակողմ փաթեթը չեն ընդունում որպես Արցախի խնդրի կարգավորում։

Բացի այդ, Մոսկվան ու Բաքուն խախտել են եռակողմի դրույթները, իսկ զինված ներխուժումները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր փաստացի չեղարկել են այն։ Զուր չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե Արցախի խնդիրը կապ չունի Հայաստանի սահմանների խախտումների հետ՝ փորացավը եռակողմը փրկելն է ու դրա «անվերապահ կատարումը»։

Իր հերթին, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին Հայաստանի դիմումների մերժումով Մոսկվան կորցրել է բոլոր փաստարկները․ Ռուսաստանը հակամարտության կողմ է՝ ընդդեմ Հայաստանի։ Դրանով է բացատրվում վերջին օրերին ՌԴ պաշտոնյաների եւ ռուսական քարոզչության տեղապտույտը հնամաշ «փաստարկներով»։

Այս պայմաններում, Հայաստանի մի քայլը կարող է կտրուկ շրջել իրավիճակը, միջազգային առայժմ բարենպաստ ֆոնին։ Ալիեւի հիստերիան ու ռուսական ծամածռությունները պայմանավորված են այդ հեռանկարով։ Նման քայլը Արցախի ճանաչման գործընթացի մեկնարկն է խորհրդարանական քննարկումներով։ Սա գուցե վերջին հնարավորությունն է, եւ «ընտրարշավին» տրված իշխող ու ընդդիմադիր խմբերը պետք է ընտրություն անեն Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության կամ Լավրովի պլանով նախատեսված ռուսական ռեզերվացիայում նվաստ ու ժամանակավոր գոյության միջեւ։ Ընտրությունն այստեղ է, պատասխանատվությունը հստակ է եւ ամբողջական, ինչը հնարավոր չէ քողարկել անմակարդակ բազարներով։ Առայժմ 2-3 ուժեր են, որ բարձրացնում են այս խնդիրը։

Սկզբնաղբյուր

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Հայ զինվորականները 18+ հայհոյանքներով՝ վռնդեցին թուրքերին հայկական տարածքից

Հայ զինվորականները 18+ հայհոյանքներով՝ վռնդեցին թուրքերին հայկական տարածքից

Ազերիներին հայկական տարածքներից հետ շպրտելու երկրորդ՝ 18+ տեսանյութը

Ազերիներին հայկական տարածքներից հետ շպրտելու երկրորդ՝ 18+ տեսանյութը

Բացառիկ, չցուցադրված տեսանյութ՝ Շուշիի վերջին մարտից․ WarGonzo

Բացառիկ, չցուցադրված տեսանյութ՝ Շուշիի վերջին մարտից․ WarGonzo

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ