ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Ռուս սահմանապահները տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նորաբակցի, օպերատոր Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ հինգ օր առաջ սահմանապահներ են եկել գյուղ, սար բարձրացել ու գնացել։ Տեղյակ են միայն, որ պետք է կառուցեն տնակներ։

«Ռուս սահմանապահները եկան, սար բարձրացան, իջան, թողին գնացին։ Սոթքի տարածքում նրանց համար դոմիկներ պետք է սարքեն։ Դա տարիների հարց է։ Նրանց համար պալատկաներ են պետք, որ գան տեղավորվեն։ Բայց դե երբ պետք է կառուցվի՝ Աստված գիտի։ Գետուկ կոչվող հատված ունենք, այնտեղ էլ քարեր են թափում, որ նրանց համար դոմիկներ սարքեն»,- ասել է Ղազարյանը։

Նորաբակում ադրբեջանցիների հետ միջադեպեր շատ չեն լինում։ Կեսգիշերից հետո ադրբեջանցիների արձակած կրակոցներն իրենք չեն լսել։ Հարեւան Կութում օրեր առաջ ադրբեջանցիները, օրինակ՝ հայկական պոստեր հաց տանող մեքենավարի ուղղությամբ են քարեր նետել։

«Կութում պալատկաները իրար հետ վերեւ-ներքեւ են։ Մերոնք մի քիչ ներքեւ են։ Երեք օր առաջ Գագո անունով մեկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»,– պատմել է Նորաբակի բնակիչը։

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Գյուղացիները հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին եւ կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։

«Էս պահին մեր աշխատանքներին 100 տոկոսանոց խոչընդոտում են։ Ադրբեջանական կողմը հատկապես մեր հողատարածքների մեջ է՝ խոտհարքների ու արոտների մեջ։ Վաղը մյուս օր կարող է ականապատում են՝ ո՞վ գիտի։ Կույր-կույր պիտի հելնենք խոտ քաղենք։ Ես չգիտեմ սրա վերջը ոնց կլինի»,– ասել է նա։

Խոտհարքերը, արոտները գտնվում են գյուղից 7 կմ հեռավորության վրա։ Խորհրդային միության ժամանակվանից դրանք Նորաբակին են պատկանել։ Հիմա ադրբեջանցիները տեղակայված են հենց այդ տարածքներում։ Գյուղացիները պարզապես չեն կարողանում իրենց իսկ տարածքում խոտը հնձել ու քաղել։

«Գյուղում ֆինանսական ճգնաժամ է։ Անասնապահական տարածք է, անասունն էլ գին չունի։ Մարդիկ ուզում են անասուն ծախեն՝ գռուբի ասած՝ էսօր մսի կգ-ն 3000 դրամ է, էստեղ կովի միսը 1400 դրամով են ծախում։ Սկի չգիտեն ինչ անեն։ Խոտն էլ կրակի գին է։ Ցորենի սալոմի արժեքը 1000, խոտը՝ 2500 դրամ է։ Մարդիկ էլ պետք է խոտերը քաղեին, ադրբեջանցները մեր սարերի ձախ հատվածում նստած են»,– ասել է Նորաբակի բնակիչը։

Հարցին, արդյոք փոխհատուցում ստացե՞լ են, նշեց՝ «Պետություն ունե՞նք։ Ո՞վ ա մեր տերը։ Ռուսի կամակատարն ենք»։

Կենդանիներին արոտի տանում են շատ սուղ պայմաններում։

«Երաշտն էլ մի կողմից։ Քանի որ այդ տարածքները զբաղեցրել են, պայմանները սուղ են։ Համայնքն էլ հարուստ է անասնագլխաքանակով։ 2000 գլուխ ոչխար կա։ 1500 եւ ավելի խոշոր գլուխ անասուն կա։ Երաշտ տարում ո՞նց պետք է պահեն։ Շատերը կարիքից ուզում են ծախեն, առնող էլ չկա՝ էն գինը չունի»,– հավելել է նորաբակցին։

Կարծում եմ, որ այն սոցիալական օգնությունը որ տալիս ենք, որ մարդիկ ապրեն Արցախում և չհեռանան, պետք է փոխարինենք զարգացման ծրագրերով․ այս մասին Տելեգրամի օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել Արցախում իր գործընկերների հետ։

«Իմ գործընկերներն ասում են, որ այդ սոցիալական աջակցության պատճառով մարդիկ մոտիվացված չեն լինում աշխատելու այն տեղերում, որոնք թափուր են հիմա, դրանք գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներն են, նաև բանակը, սակայն այստեղ վիճակը համեմատած նորմալ է։  Շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում կան շատ աշխատատեղեր, և չկան մարդիկ, որ ուզում են աշխատել։ Շատ մարդիկ Արցախում, իսկ  Ստեփանակերտն այժմ ունի ավելի մեծ թվով բնակչություն, քան երբևէ, չեն ուզում աշխատել, քանի որ առանց այդ էլ լավ գումար են ստանում այնտեղ գտնվելու համար։

Այժմ մեր խնդիրն է փոխել այդ վերաբերմունքը, որ մարդիկ սկսեն աշխատել»,-ասել է նա։

Նախարարի պաշտոնակատարը խոսել է փոքր բիզնեսը ֆինանսավորելու անհրաժեշտության մասին։ Նա ընդգծել է, որ փոքր բիզնեսում ֆինանսավորումը խնդիր է ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։

«Առանց գրավի հնարավոր չէ վարկ ստանալ, ինչը խոչընդոտ է սկսնակների, հատկապես կանանց համար, քանի որ կանայք ավանդաբար իրենց անունով գրանցված գույք չեն ունենում»,-ասել է նա։

Քերոբյանը նաև ընդգծել է, որ Արցախը պետք է կենտրոնանա բարձր տեխնոլոգիաների վրա, այդ առումով լավ հնարավորություններ կան։

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակը: 

 «Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղատ. 4:7): Ըստ Սուրբ Գրքի հետևյալ պատգամի, երբ Տեր Աստծուն հավատում ենք, ինչպես մեր ծնողին, ապա դառնում ենք նաև Նրա ժառանգության կրողն ու փոխանցողը: Ահա, սրբերը, ում հիշատակության օրն է այսօր, քաջ գիտակցում էին այս պատգամի արժեքն ու պատասխանատվությունը՝ դառնալով Աստծո խոսքի կրողն ու փոխանցողը: Աստվածաշնչյան այս տողերը, թե «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12:26), կարծես ասված լինեն հենց սրբերի կյանքի, կենսակերպի մասին: Ապրելով աստվածահաճո կյանքով՝ նրանք այսօր դասված են երանելի սրբերի շարքին:

Սրբերի հիշատակության այս օրը մեզ՝ քրիստոնյաներիս համար ևս մեկ առիթ է, որպեսզի արժևորենք մեր հոգևոր ժառանգությունը: Արդյո՞ք մենք էլ Լուսավորչի սերունդները չենք և կոչված չենք պահպանել դարերով ավանդվածը: Աստված, այո՛, միայն մեր խնդրանքներն ու իղձերը կատարողը չէ: Որպես մեր Հոր՝ Նրա ժառանգությունը ևս հանձնված է մեր պահպանությանը: Չենք կարող անարժան զավակ գտնվել և չգնահատել այն: 

Մեր Երկնային Հայրը, ում ժառանգներն ենք մենք, ամենագետ է և ամենատես, Նա ներում է մեր բոլոր մեղքերն ու առաջնորդում մեր կյանքի ծանր օրերում: Չպահպանել Նրանից փոխանցված ավանդը, կնշանակի՝ դադարել զավակ լինելուց, իսկ դադարել զավակ լինելուց՝ կնշանակի՝ զրկվել նաև Տիրոջ մշտական ներկայությունից մեր կյանքում: 

Աստծո բոլոր զավակները՝ սկսած Միածին Որդուց մինչ Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիներն ու թոռները, անցել են ծանր զրկանքների ճանապարհ՝ ուրանալով իրենց անձն ու քայլելով դժվարին ճանապարհով: Այդպես ասաց նաև Ինքը՝ Քրիստոս.  «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24): 

Ընդունենք, որ մեր ճանապարհը հարթ չի լինելու, և խոնարհությամբ քայլենք այդ ուղով՝ ոչ որպես զրկանք, այլ որպես առաքելություն: Լինենք սրբերի սխրանքին արժանի մեր կյանքով ու գործունեությամբ: Անդադար աղոթենք, որ կարողանանք երբևէ դառնալ Աստծո որդիներն ու ժառանգները:

qahana.am

Ադրբեջանի իշխանությունները աչք են տնկել Մեղրիի, Գորիսի, Ղափանի ու Սիսիանի վրա։

Նախագահի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով այդ քաղաքները հռչակում են ադրբեջանական, հսկայական փողեր ծախսում քարոզչության վրա, ամբողջ հայկականը ներկայացնում՝ որպես ադրբեջանական։ Սա նորություն չէ, բայց եթե առաջ կարելի էր անգամ աչք փակել այս ամենի վրա, հիմա չի կարելի։

Մեր դիմաց կանգնած է մի թշնամի, որը տեսել է մեր նահանջը, վախը ու հիմա փորձում է առաջանալ։

Սեփական ժողովրդին ոչ թե Խոսրով-բեկ Սուլթանովի ժառանգներով, այլ «նախկիններով» վախեցնողներին այս ամենը մեծ հաշվով չի հետաքրքրում, բայց դա չի նշանակում, որ խոսրով-բեկ սուլթանովները վաղը ներկա ու նախկին են հարցնելու։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան

Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների ու ոտնձգությունների խորքում ընկած հիմնական պատճառը ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի վերջնական կազմալուծումն է, որքան Նախիջևանի հետագա կարգավիճակի և այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ պահելու հարցը։

Իլհամ Ալիևը չունի որևէ երաշխիք, որ վաղը Նախիջևանում չի կրկնվելու այն, ինչ տեղի ունեցավ 1991-1993թթ. իր հոր ղեկավարման տարիներին, երբ Նախիջևանը դե ֆակտո ամբողջությամբ դուրս էր եկել Ադրբեջանի վերահսկողությունից և դարձել անկախ պետություն։

Այդ սցենարի կրկնության հարցը այնքան նուրբ է ու Ադրբեջանի համար այնքան վտանգավոր, որ Իլհամ Ալիևը չհամարձակվեց թոշակի ուղարկել Վասիֆ Թալիբովին այն դեպքում, երբ 2 տարի առաջ բուն Ադրբեջանում ազատվեց այսպես կոչված բոլոր «հինգվարդիականներից»։

Դժվար չէ կռահել, թե ինչպես էր արձագանքելու Վասիֆ Թալիբովը, եթե Ալիևը որոշեր նրան էլ արժանացնել Ռամիզ Մեհդիևի ու մնացածների ճակատագրին։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է hուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝
1․ Լիլիթ Մակունց

2․Սուրեն Պապիկյան

3․Արայիկ Հարությունյան

4․Նիկոլ Փաշինյան

5․Անահիտ Ավանեսյան

6․Ռոմանոս Պետրոսյան

7․Հովհաննես Հարությունյան

8․Հակոբ Սիմիդյան

9․Գնել Սանոսյան

10․Համբարձում Մաթևոսյան

11․Դիանա Գասպարյան

12․Դավիթ Գևորգյան

13․Նարեկ Մկրտչյան

14․Արամ Խաչատրյան

15․Արարատ Միրզոյան

16․Արմեն Փամբուխչյան

ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ՝

1․Ռոբերտ Քոչարյան

2․Մարիաննա Եփրեմյան

Ադրբեջանի նախագահը Մոսկվայում անդրադարձել է մի հարցի, որ բարձրացրել էր Փաշինյանը` եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն ետ է կանգնում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար:

Իլհամ Ալիևը, փաստացի, չի հերքել` առաջ քաշելով Բաքվից նոր նախապայմանը` տարածաշրջանում բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բացվեն միաժամանակ: Ավելին, Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանի այս մոտեցումը պաշտպանում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

«Մենք սպասում ենք Հայաստանի արձագանքին», - ասել է նա, հավելելով, թե ակնկալում են, որ Եվրամիությունը դրական դեր կխաղա այս գործընթացում: «Դա հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևան, Հայաստանին էլ` երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ: Տարածաշրջանի չորս պետությունները` Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս մոտեցմանը:

Ըստ այդմ, մենք այժմ պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից, և այդ արձագանքը պետք է ամբողջական և հստակ լինի: Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և այս հարցում խտրականություն չպետք է լինի: Դրանից հետո, իհարկե, կանխատեսելիությունը, կայունությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում կդառնան իրականություն»:

ԱԺ պատգամավոր դարձած 18 անձ ինքնաբացարկ է ներկայացրել․ 6-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ «Հայաստան» դաշինքից։ ՔՊ-ից՝ ապագա կառավարության անդամներն են․ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, սոցապնախարար Նարեկ Մկրտչյան, տարածքային կառավարման նախարարի թեկնածու Ռոմանոս Պետրոսյան, մարզպետներ՝ Գնել Սանոսյան, Համբարձում Մաթեւոսյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Գեւորգյան, Արամ Խաչատրյան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյան։ Արարատ Միրզոյան, որը, հավանաբար, ԱԳ նախարար կդառնա, իսկ Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն ու ովքեր պետք է գնան խորհրդարան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։  Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում։

 ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնյակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանը և Արսեն Թորոսյանը։ Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի։ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ևս կուղարկեն խորհրդարան, այս պահին Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել։ 33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ղեկավարը, ՔՊ-ի 44-րդ համարն է, որին ևս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, ովքեր դուրս կմնան օրենսդիր մարմնից։ Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունները իրավական գործիքակազմով ճնշումներ են կիրառում այն համայնքապետների (հատկապես Սյունիքի) նկատմամբ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն. քրեական գործեր, ձերբակալություններ, կալանք: Սակայն ճնշումների շրջանակը սրանով չի սահմանափակվում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի «անհնազանդ» համայնքապետներից, ներկայումս իշխանության թիրախում են հայտնվել նաև բիզնես շրջանակների տարբեր ներկայացուցիչներ, որոնք չեն սատարել իշխանություններին, առավել ևս՝ ընդդիմադիր կեցվածք են ունեցել։

Մենք տեղեկություն ունենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք մարզերում ամենատարբեր պատճառներով բերման են ենթարկվել մի շարք գործարարներ։ Ավելին, նրանցից ոմանք նույնիսկ կալանավորվել են:

Ընդ որում, պատճառները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծամասամբ արհեստական են ու ոչ մի իրավական հիմք չունեն, այսինքն, հիմնականում քաղաքական բնույթ ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում