Բայդենի և Սի Ծինպինի վիրտուալ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ին

Բայդենի և Սի Ծինպինի վիրտուալ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ին

Ըստ նախնական պայմանավորվածության, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի վիրտուալ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Բայդենը սեպտեմբերին Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է նրան անցկացնել առաջին դեմ առ դեմ հանդիպումը, սակայն Ծինպինը մերժել էր։ Ամերիկացի առաջնորդը հերքել է այս հաղորդագրությունը։
Rate this item
(0 votes)