Բայդենը չի սատարելու Իսրայելին, եթե այդ երկիրը դեմ դուրս գա պաղեստինցիներին և Իրանին. Նոր իրավիճակ

Բայդենը չի սատարելու Իսրայելին, եթե այդ երկիրը դեմ դուրս գա պաղեստինցիներին և Իրանին. Նոր իրավիճակ

Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկացի փորձագետ և լրագրող Բարբարա Սլավինը կարծում է, որ Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնումը կարող է թուլացնել լարվածությունն Արևմտյան Ասիայում։ Այս մասին, Թերթ.am-ի փոխանցմամբ, փորձագետը խոսել է իրանական Tehran Times թերթին տված հարցազրույցի ընթացքում։

«Գործարքի վերականգնումը պետք է քաջալերի Սաուդյան Արաբիային և մյուս արաբական պետություններին մեղմել Իրանի հետ առկա լարվածությունը», - ասել է Սլավինը և հավելել, որ Իրաքում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ընթացող բանակցությունները հույս են տալիս, որ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն։

Խոսելով Վիեննայում ընթացող բանակցային գործընթացի մասին՝ Սլավինը նշել է, որ մանրամասներին ծանոթ չէ, սակայն կարծում է, որ Իրանը չի ցանկանում մինչև նախագահական ընտրություններ որևէ արդյունք գրանցել և դանդաղեցնում է գործընթացը։

Սլավինը նշել է, որ գործարքի հնարավոր վերականգնման դեպքում Իսրայելի նոր կառավարությունը դժվար թե ցանկանա թշնամացնել Բայդենին և կշարունակի իրանական ենթակառուցվածքների դեմ ուղղված որոշակի ինքնուրույն գործողություններ ձեռնարկել և ուշադիր կհետևի իրանական միջուկային ծրագրի քայլերին։ Նա նշել է, որ Իսրայելն իր գործողություններում ինքնավար է, սակայն գնահատում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ուստի իր գործողություններն անսահմանափակ չեն։

«Հատկապես Գազայի վերջին պատերազմից հետո Իսրայելը հասկանում է, որ ԱՄՆ-ի դեմոկրատներն այլևս միակարծիք չեն Իսրայելին սատարելու հարցում և քննադատաբար են վերաբերելու պաղեստինցիների և Իրանի նկատմամբ իսրայելական քաղաքականությանը, եթե այն չափազանց ագրեսիվ համարվի», - ասել է Բարբարա Սլավինը:

Փորձագետը հավելել է, որ շատ ամերիկացիներ դեմ են եղել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից երկիրը դուրս բերելու որոշմանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին միջնորդ «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի միջև կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ենթադրում է պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխավորություն, երեք տարի էլ գոյություն չունեցավ. 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել էր դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը 2019 թվականին, գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարել էր համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով 2020 թվականի սկզբին միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների, ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Rate this item
(0 votes)